Saturday, 18 07 2026
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է

Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից նվազեցնում է գրավչությունը գերմանացի ներդրողների համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Deutsche Welle-DW-WORLD.DE/russian ռադիոկայանի Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար և գլխավոր խմբագիր Ինգո Մանտոյֆելը


Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները կարո՞ղ են ներգործել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների նկատմամբ ԵՄ դիրքորոշման վրա: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԵՄն ավելի խստացնի այդ երկրների առջև դրված պահանջները:


Այո՛, կարծում եմ, որ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ԵՄն կվերանայի իր քաղաքականությունը բոլոր ավտորիտար ռեժիմների նկատմամբ: Անկասկած, յուրաքանչյուր պետության հետ հարաբերությունները կվերանայվեն անհատապես: «Կայունությունը զարգացումից կարևոր է» մոտեցման ճշմարտացիությունն այսօր արդեն մեծ կասկածներ է առաջացնում:


Ձեր գնահատմամբ, հավանակա՞ն է, որ արաբական աշխարհում կատարվող իրադարձությունները կրկնվեն նաև մեր տարածաշրջանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանում էլ մեծ դժգոհություն կա իշխանություններից:


Դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել: Ես համաձայն եմ, որ արաբական երկրներում տիրող իրավիճակի և Հարավային Կովկասի երկրներում առկա խնդիրների միջև կան զուգահեռներ, բայց միայն մեծ դժգոհությունը իշխանություններից դեռ բավական չէ հեղափոխությունների համար: Կարևոր է կոնկրետ նպատակի առկայությունը և հասարակության լայն շերտերի աջակցությունը:


Պարոն Մանտոյֆել, բացի գազատարներից և նավթից, էլ ինչո՞վ կարող է Հարավային Կովկասը հետաքրքրել Եվրոպային:


Հարավային Կովկասը կարող է ոչ միայն աշխարհատնտեսական, այլև աշխարհաքաղաքական կարևոր դեր խաղալ մերձավորարևելյան տարածաշրջանի կայունացման և սևծովյան ավազանի զարգացման հարցում:


ԵՄն առանձնահատուկ վերաբերմունք ունի և սեփական շահեր է հետապնդում Հարավային Կովկասում: Լինելով ԵՄ անդամ` Գերմանիան ունի՞ սեփական շահեր տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում, թե՞ դրանք նույնական են ԵՄ շահերի հետ:


Գերմանիայի համար Հարավային Կովկասը մեծ դեր ունի` որպես Կասպիցի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից էներգետիկ ռեսուրսների փոխադրման տարանցիկ միջանցք: Ես խնդրահարույց եմ համարում այն, որ ո՛չ Գերմանիան, ո՛չ ԵՄն Հարավային Կովկասի նկատմամբ կոնկրետ և հասկանալի ռազմավարություն չունեն, այդ իսկ պատճառով գերմանաեվրոպական քաղաքականության մեջ չի բավականացնում հստակությունը: Իհարկե, Գերմանիան հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմամբ, սակայն, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում Հայաստանն ամենաքիչ նշանակությունն ունի Գերմանիայի համար: Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի և Թուրքիայի հետ ձգձգված հարաբերությունների պատճառով առաջիկայում Հայաստանը չի կարող դիտվել որպես տարանցիկ երկիր էներգետիկ ռեսուրսների փոխադրման համար: Գերմանիայում Հայաստանը դիտվում է որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, իմ կարծիքով, նվազեցնում է Հայաստանի գրավչությունը գերմանացի ներդրողների համար:


Այս պահի դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջնային դեր խաղում է Ռուսաստանը, այնուհետև Միացյալ Նահանգները, իսկ Եվրամիությունը կարծես չի հստակեցրել իր դերը:


Պատճառն, իմ կարծիքով, այն է, որ Եվրամիությունը մինչ այժմ չունի հստակ, համաեվրոպական ռազմավարություն Հարավային Կովկասի վերաբերյալ:


Շատ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգվում է, որովհետև Հայաստանում և Ադրբեջանում իշխանությունները ժողովրդավար չեն և չեն վստահում միմյանց: Ձեր գնահատմամբ, կարո՞ղ է որևէ կոնֆլիկտ լուծվել ժողովրդավարական ինստիտուտների բացակայության պայմաններում, և ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ջանքերը իրենց երկրները ժողովրդավար դարձնելու ուղղությամբ:


Ավտորիտար երկրները կարող են գալ ինչոր համաձայնության, բայց առանց ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման` անհնար է հասնել կոնֆլիկտի ամբողջական լուծման: Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդավարացման դեֆիցիտը հայտնի է բոլորին, երկու երկրներում էլ անհրաժեշտ է առավել ջանքեր տրամադրել օրենքի իշխանություն և անկախ արդարադատություն ստեղծելու համար: Բացի այդ, իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների զարգացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում