Friday, 17 07 2026
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր

«Երբ պետք է նահանջել՝ ուրեմն պետք է նահանջել»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները այս օրերին բավականաչափ սխալներ թույլ տվեցին՝ կապված ուժային կառույցերի կողմից կուսակցության նկատմամբ իրականացվող քաղաքականության հետ: Նման տեսակետ Բադալյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ու փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու որոշմանը:

«ԲՀԿ-ն չկարողացավ համարժեք և ադեկվատ քաղաքականություն իրականացնել այդ բռնաճնշումների նկատմամբ: ԲՀԿ-ի դիմադրողականությունը բավականին թույլ է:

Ինչ վերաբերում է հանրահավաքից հետ կանգնելու որոշմանը, ապա դա ճիշտ և տրամաբանական որոշում էր. Քաղաքապետարանը, բերելով իր փաստարկը, մերժել էր այդ հանրահավաքի անցկացումը: Եթե որևէ ուժ համարում է, որ քաղաքապետարանը գերազանցել է իր լիազորությունները այսպիսի որոշում ընդունելով, ապա այդ հարցերը լուծվում են վարչական դատարանի միջոցով: Եթե փետրվարի 20-ի հանրահավաքը մերժվում է, իսկ դու ուզում ես անպայման հանրահավաք իրականացնել, ապա դու խաղում ես իշխանությունների սցենարով»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը կարող է շրջապատել Ազատության հրապարակը և թույլ չտալ այնտեղ անցկացնել համապատասխան միջոցառում, և եթե փորձեն ուժով մտնել հրապարակ, ապա ոստիկանությունը իրավունք կունենար օրինախախտ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառել:

«Այսինքն՝ տվյալ դեպքում կշահի իշխանությունը: Եթե անգամ ոստիկանությունը չցանկանա ուժ կիրառել և բացի հրապարակը, ապա նորից իշխանությունը կշահի, որովհետև ցույց կտա, որ ինքը մեծահոգություն է դրսևորել:

Հայաստանում ամեն գնով հանրահավաք անելու գաղափարը բխում է իշխանությունների ծրագրից: Հաշվի առնելով նաև այս հանգամանքը՝ գուցե ԲՀԿ-ն նպատակահարմար համարեց հրաժարվել այս հանրահավաքից, ինչը, իմ կարծիքով, տրամաբանական է»,- ասաց նա:

Բադալյանն ավելացրեց՝ այստեղ Ստալինգրադի ճակատամարտ էր, որ դուք անպայման այս շենքը պետք է պահպանեք, որպեսզի թշնամին չհասնի քո թիկունքը: «Խնդիրը նահանջելու կամ հարձակվելու մեջ չէ, խնդիրն այն է, որ երբ պետք է հարձակվել՝ պետք է հարձակվել, իսկ երբ պետք է նահանջել, ուրեմն պետք է նահանջել: Խնդիրը դա է:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա հայտարարության մեջ նշվում է ցանկությունը՝ խաղաղ գործունեություն իրականացնելու, իշխանությունների հետ հարաբերությունները չսրելու մասին: Այսինքն՝ դա ընդամենը հայտարարություն էր՝ ուղղված իշխանություններին, որովհետև նաև զգուշացում կար. եթե իշխանությունները չափն անցնեն, ապա իրենք նույնպես, հնարավոր է, պատասխանեն, ինչը հաստատ չի բխում առաջին հերթին ժողովրդի շահից»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում