Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

ԼՂ հակամարտության կողմերին ներկայացրել ենք մի շարք առաջարկներ. Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է վերջին շրջանի մի շարք աղմկահարույց հայտարարությունների և հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի զարգացումների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Ուորլիք, հայտնի է, որ անցած տարվանից ի վեր շփման գծի երկայնքովարձանագրվել է լարվածության աճ, ինչը զգալիորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների ջանքերը: Տեսնու՞մ եք, արդյոք, հայտարարություններից բացի, որևէգործնական մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը:

-Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև նախագահների հանձնառությունը իրենց ժողովուրդների առջև՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

Գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, և մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:

Համանախագահներն այժմ գտնվում են տարածաշրջանում: Կա՞ն որևէ կոնկրետառաջարկներ, որոնք քննարկվելու են բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում:

-Նախ և առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարևորում ենք տևական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի:

Ըստ ադրբեջանական ԶԼՄների, Դուք նշել եք, որ Աստրախանի հռչակագրի համաձայն ՝Ադրբեջանի երկու քաղաքացիների (որոնք դատապարտվել են ծանր հանցագործություններիհամար) փոխանցումն Ադրբեջանին կլինի կարևոր մարդասիրական քայլ, որը կարող էնպաստել լարվածության նվազեցմանը և կողմերի միջև վստահության հաստատմանը:Արդյո՞ք, կարծում եք, որ Աստրախանի հռչակագիրը կիրառելի է հանցագործներիպարագայում, և այս հանցագործությունների անպատժելիության հանգամանքը չիխորացնի Ադրբեջանում ամենաթողության կեղծ զգացումը, ինչը տեղի ունեցավ ՌամիլՍաֆարովի դեպքում:

-Նախկինում կողմերը, որպես մարդասիրական քայլ, հիմնականում ճանապարհ գտել են վերադարձնելու բանտարկյալներին: Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում, նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

-1997 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի ուղղակի և լիիրավկողմ չի եղել: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբերառիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կողմը շուտով կրկին կընդգրկվի ուղիղբանակցություններում: Չե՞ք կարծում, որ տվյալ իրավիճակում բանակցություններինախկին՝ եռակողմ ձևաչափի վերականգնումը վճռորոշ դեր կունենա դրանց առաջընթացիհամար:

-Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ:

Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ համանախագահությունն սպառելէ իրեն, և համանախագահների միջև առկա են տարաձայնություններ և առաջարկելփոփոխություններ մտցնել միջնորդական ձևաչափի մեջ: Համաձա՞յն եք վերոնշյալի հետ:

-Որպես համանախագահներ՝ մենք միասնական ենք մեր ջանքերում՝ միջնորդելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորմանը: Մինսկի խումբը միջնորդական միակ ձևաչափն է, որն ընդունելի է կողմերի համար: Մենք շարունակելու ենք խաղաղության հաստատմանն ուղղված մեր աշխատանքները մեր մանդատի շրջանակներում, քանի դեռ բոլորը համամիտ են, որ մեր դերը, որպես միջնորդների, մնում է օգտակար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում