Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

Համագործակցության նոր մակարդակ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, որ սրանով Հայաստանը և ԱՄՆ-ն կթևակոխեն համագործակցության նոր փուլ:

Քարեն Հիլիարդը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Հայաստանի կառավարության հետ կնքել ժողովրդավարության և կառավարման ոլորտի ծրագրերի աջակցման նոր համաձայնագիր, որն իր տեսակի մեջ բացառիկ կլինի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանի ժողովրդավարության և կառավարման ոլորտում նախատեսվող օժանդակության նպատակն է խթանել ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորմանը, օտարերկրյա ներդրումների ավելացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Նախատեսվող համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության և կառավարման բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել 32 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն:

«Սա մեր երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության նոր մակարդակ է, որը կարող է նախադեպ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ որևէ այլ երկրի հետ դեռևս նման ծրագիր չենք իրականացնում», – ասել է Քարեն Հիլիարդը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը և նշել, որ մեր երկիրը պատրաստ է երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչ մարտի 31-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում