ՀԱԿ-ում բավականին ծանր են տանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելու թե՛ անհատական, թե՛ կուսակցական հայտարարությունները, փորձում են անել ամեն ինչ, որ դրանք հնարավորինս քիչ լինեն: Այնտեղ ուշի-ուշով սպասում են, թե ինչ հայտարարությամբ է հանդես գալու ոչ անհայտ, 2008-ին Տեր-Պետրոսյանին սատարելու իր հայտարարությամբ բեկում մտցրած Սասուն Միքայելյանը: Ու եթե մինչև վերջերս կարծում էին, թե հնարավոր կլինի Սասունին համոզել՝ Բագրատյանին չսատարել, ապա Ս. Միքայելյանի վերջերս հրապարակված հոդվածից հետո հասկացել են, որ դա անխուսափելի է:
Ըստ ՀԱԿ «Հրապարակ»-ի աղբյուրների՝ Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Դավիթ Շահնազարյանի շարքը շուտով կլրացնի նաև Սասուն Միքայելյանը՝ հայտարարելով, որ ընտրելու է Հրանտ Բագրատյանին: