Saturday, 18 05 2024
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել

Ինչպես է ծննդյան ուրախությունը դառնում մահվան բոթ․ սպանություն՝ խնջույքին աղջկա հետ անհարգալից վարքի պատճառով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Գալստյանի գործի դատական քննությունը, որը դեռ 2013 թվականի մայիսից էր ընթանում:

Նախաքննական մարմինը 23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ռոբերտ Գալստյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հուլիսի 10-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ տուժող Վարդան Վարդանյանի ընկեր Արթուր Խալաֆյանը 2012 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Կարենի ծննդյան օրվան նվիրված խնջույքին, որի ժամանակ Կարենի ազգական Գրիշան աղջիկներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Արթուր Խալաֆյանին դիտողություն է արել: Գրիշան ու Արթուրը վիճել են:

Վիճաբանությունը շարունակվել է Կարենիսի ձորում, որտեղ, ըստ դատական ակտի, Արթուրը Վարդան Վարդանյանի ու այլ ընկերների հետ ծեծել է Գրիշա Կոստանդյանին ու նրա ազգականներին:

Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում ծեծված Գրիշան իր ընկերներ Ռոբերտ Գալստյանի, Վահեի, Արթուրի հետ Չարենցավանի թիվ 3 դպրոցի մոտ հանդիպել է մեքենայով մենակ երթևեկող Վարդան Վարդանյանին:

Գրիշային ծեծելու վերաբերյալ պարզաբանումներ են պահանջել Վարդանից: Վիճել են, որի ժամանակ, դատական ակտի համաձայն, Ռոբերտ Գալստյանը, իր մոտ եղած, առնվազն 19 սմ շեղբի երկարություն ունեցող դանակով հարվածել է Վարդան Վարդանյանի կենսական կարևոր օրգաններին՝ գլխի ծոծրակային հատվածին, պատճառել է ծոծրակային շրջանի կտրած վերք, այնուհետև խփել է որովայնին՝ պատճառելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով:
Ներքին և արտաքին սուր արյունահոսություն է տեղի ունեցել:
Վարդան Վարդանյանը նույն օրը, ժամը 23-ն անց 10 րոպեին հիվանդանոցում մահացել է:

Ամբաստանյալ Ռոբերտ Գալստյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել դատական քննության ժամանակ:

Նա հայտնել է, թե դեպքի օրը գտնվել է Երևանում, ապա վերադարձել է տուն: Իրեն զանգահարել է Գրիշան ու ասել է, թե Կարենիսի ձորում վիճաբանություն է եղել: Ինքը գնացել է նրանց շենքի բակ: Զանգել է Գրիշային, նա չի պատասխանել:

Ինքը մտածել է, թե ինչ-որ բան է եղել: Մեքենա է վերցրել ու գնացել գյուղ, բայց ճանապարհին հանդիպակաց ուղեգոտով անցնող մեքենայի մեջ նկատել է Գրիշային: Իրենք կանգնել են, ինքը տեսել է, որ Գրիշայի վիճակը վատ է. նրա մի աչքը կապույտ է եղել, ականջից արյուն է հոսել: Տպավորությունն այնպիսին է եղել, կարծես նա վրաերթի էր ենթարկվել:

Հիվանդանոց տանելու անհրաժեշտություն է եղել, բայց եթե նրան այդ վիճակում հիվանդանոց տանեին, ոստիկանները կիմանային կատարվածի մասին: Իրենք խուսափել են դրանից:

Ինքը մեքենայով Գրիշայի հետ գնացել է նրա հորաքրոջ տուն, օգնել է, որ նա լվացվի, արյունը մաքրի: Իրենք մի քանի մեքենայով գնացել են Չարենցավան:

Երբ թեքվել են դպրոցի կողմը, տղաները կանգնել են: Գրիշան ասել է, թե իրենց դիմաց կանգնած մեքենայի մեջ իրենց ծեծողներից մեկն է: Իրենք մոտեցել են այդ մեքենային:

Այդ պահին Գրիշայի ազգականներն են եկել:

Գրիշայենք ոչինչ չեն խոսել, իսկ Վարդան անունով տղան՝ նրա անունը ինքը հետագայում է իմացել, իրեն ավելի ագրեսիվ է պահել, հայհոյանքներ է տվել:

Իրենք ցանկացել են հեռանալ: Ինքը համարյա թե մեքենա նստելիս է եղել, երբ Վարդանը շարունակել է հայհոյել: Ինքը զգուշացրել է, որ չհայհոյի, բայց նա իրեն էլ է հայհոյել:

Մեքենայի մեջ սպասքի տոպրակ է եղել, որի միջից ինքը դանակ է վերցրել, գնացել ու խփել է Վարդանին:

Ինքը չի ցանկացել այդ տղային սպանել, ցավում է, որ նա մահացել է:

Իրեն մայրը մենակ է մեծացրել, ինքը բորբոքվում է մոր հասցեին ասված ցանկացած բացասական բառից: Երբ Վարդանը հայհոյել է իր մորը, ինքը կորցրել է ինքնատիրապետումը:

Դեպքի օրը ինքը տնից դուրս գալիս հետը ծակող-կտրող ոչինչ չի վերցրել: Գրպանում այդ դանակը չէր կարող թաքցնել, տանից դուրս գալիս կռվի նպատակ չի ունեցել, ինքը դեռ չգիտեր, թե ինչ է եղել:
Գրիշային ծեծված վիճակում տեսնելով՝ վատ է զգացել:

Կոնկրետ Վարդանին հարվածելու պահը չի հիշում: Հիշում է, որ սպասքի տոպրակից վերցրել է դանակը, բայց հետո թե ինչ է արել՝ չի հիշում: Չի հիշում՝ մարմնի որ մասին է հարվածել: Դանակը եղել է արծաթագույն շեղբով: Հարվածելուց հետո դանակը նետել է, չի հիշում՝ որ ուղղությամբ:

Դեպքի հաջորդ օրն է իմացել, որ Վարդանը մահացել է:

Դանակահարության պահին ներկա են եղել բազմաթիվ մարդիկ:
Հուլիսի 10-ին Ռոբերտ Գալստյանն ինքնակամ ներկայացել է Չարենցավանի ոստիկանություն:

Ընդհանուր իրավասության դատարանը հանգել է եզրակացության, որ Ռոբերտ Գալստյանը տուժող Վարդան Վարդանյանի որովայնին դանակով մեկ անգամ հարվածել է մոր հասցեին հնչեցված հայհոյանքից վրդովված: Նա ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել, հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չի կատարել: Բայց հարվածելու պահին նրա դիտավորությունն ուղղված չի եղել տուժողին սպանելուն՝ ըստ դատարանի:

Տուժողի մահը վրա է հասել որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորստից:
Ռոբերտ Գալստյանի արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Ռոբերտ Գալստյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում