Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

Թուրք-վրացական հարաբերությունները վտանգված են

Թուրքական Today’s Zaman թերթը գրում է, թե ակնկալվում է, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն ապրիլի 7-ին կայցելի Թուրքիա: Բաղապշին Թուրքիա այցելելու հրավեր են ուղարկել Աբխազական ասոցիացիաների դաշնությունը (ABHAZFED) և Կովկասան ասոցիացիաների դաշնությունը (KAFFED):

Պլանավորված է, որ ապրիլի 7-8-ը Սերգեյ Բաղապշը գտնվելու է Անկարայում, իսկ ապիլի 9-10-ը` Ադաբազարում և Ստամբուլում:
Իր թուրքական այցի կապակցությամբ Բաղապշը հայտարարել է. «Ես երբեք չեմ եղել Թուրքիայում, ուր ապրում են մեր բազում հայրենակիցները: Դա սխալ է, որ վերջին 5 տարիների ընթացքում Աբխազիայի նախագահը չի այցելել Թուրքիա և չի հանդիպել տեղի աբխազական համայնքի հետ:

Աբխազիան և Թուրքիան պետք է սկսեն բարիդրացիական հարաբերությունների հաստատումից: Երկկողմանի հարաբերությունները կարող են սկսվել տնտեսական կապերից և փոխադարձ այցերի վերականգնումից: Մենք պետք է տրանսպորտային ենթակառուցվածքներ ստեղծենք Աբխազիայի և Թուրքիայի միջև»:

Հիշեցնենք, որ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին Աբխազիա այցելեց Թուրքիայի արտգործնախարարի խորհրդատուի տեղակալ Ունալ Չևիքյոզը (այժմ՝ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան), որը հանդիպեց Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբայի հետ: Դրանով Չևիքյոզը դարձավ վրաց-աբխազական պատերազմից հետո Աբխազիա այցելած առաջին արևմտյան դիվանագետը (ի դեպ, Թուրքիայի վարչապետ, ապա նաև նախագահ Սուլեյման Դեմիրելն առաջին օտարերկրյա հյուրն է, որն այցելել է Վրաստան (1992-ի հունիսին) ):

Չևիքյոզի այցից հետո`2009 թվականի դեկտեմբերին, հայտնի դարձավ, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը պատրաստվում է ոչ պաշտոնական այց կատարել Թուրքիա: Այդ այցի շրջանակներում նախատեսվում էին հանդիպումներ Թուրքիայի աբխազական ազդեցիկ համայնքի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չնայած այդ այցի ոչ պաշտոնական բնույթին` Վրաստանի իշխանությունները մեծ հիստերիա բարձրացրին և Թբիլիսիում գտնվող թուրք դեսպանին կանչեցին պարզաբանումներ տալու:

Թուրքիան բազմիցս շեշտել է, որ կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի պատճառով էլ արգելք է դրել Աբխազիայի հետ առևտրատնտեսական պաշտոնական հարաբերությունների վրա: Չնայած դրան`ներկայումս Թուրքիան տարեկան 100 միլիոն դոլարի ապրանք է արտահանում Աբխազիա:

Վրացական օրենքների համաձայն` Աբխազիայի ծովափն ու նավահանգիստները հայտարարվել են միջազգային նավարկության համար փակ գոտի: 1982-ին ՄԱԿ-ի ընդունած Ծովային իրավունքի կոնվենցիայի համաձայն, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի իր տարածքային ջրերը սահմանել 12 ծովային մղոնը չգերազանցող հեռավորության վրա: Միջազգային հանրությունը, որը չի ճանաչում Աբխազիայի ինքնիշխանությունը, նրա առափնյա 12-մղոնանոց գոտին համարում է վրացական տարածքային ջրեր:

Այդ պատճառով էլ Վրաստանը բազմիցս կալանել է Թուրքիայից Աբխազիա մեկնող առևտրանավերը: Վրաստանի կողմից թուրքական նավերի կալանման գործընթացն սկսվել է 1995 թվականից և շարունակվում է ավելի քան 15 տարի: Միայն 2009 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստանը կալանել է Աբխազիա ուղևորվող 23 նավ, որոնցից 4-ը` «օկուպացված տարածքների ջրեր մուտք գործելու կանոնները խախտելու» մեղադրանքով: Այդ նավերի մեծ մասը բաժին է ընկել Թուրքիային։

Այդ 15 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները կալանել են շուրջ 100 թուրքական նավ, որոնք սովորաբար հետ չեն վերադարձվել թուրքական կողմին ու հանվել են աճուրդի: Միևնույն ժամանակահատվածում թուրքական կողմը կալանված նավերի ու ձերբակալված անձնակազմերի ազատ արձակման համար վրացական կողմին վճարել է 100 միլիոն դոլարի տուգանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում