Tuesday, 30 04 2024
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի

Հայ պատվիրակների բացառիկ «հերոսությունը» ԵԽԽՎ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանն առանձնացավ նրանով, որ ոչ մի աղմկահարույց կամ մեզ՝ հայերիս, վերաբերող բանաձևերով ու զեկույցներով չառանձնացավ: Թերևս միակ ուշագրավ հարցը Ռուսաստանին կրկին ձայնի իրավունքից զրկելու հարցն էր: Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն քվեարկության դրեց ՌԴ պատվիրակության` Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկություններում մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը, որը ներկայացվել էր համապատասխան բանաձևի ընդունման համար: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դեռ անցյալ տարվանից որոշում էր կայացրել՝ զրկել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով Ռուսաստանի հանդեպ, Ուկրաինայի դեպքերի հետ կապված: Այս նստաշրջանում կրկին դրվեց Ռուսաստանի պատվիրակության՝ ձայնի իրավունքից զրկելու որոշումը պահպանելու կամ նրան երկխոսության իրավունք տալու հարցը: Ուկրաինացի պատվիրակները, բնականաբար, ակտիվորեն աշխատանք էին տանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման ուղղությամբ՝ կոչ անելով կողմ քվեարկել: Հայաստանի պատվիրակությունից այդ քվեարկությանը մասնակցել է 3 պատվիրակ՝ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը և ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Նրանք միաձայն ձեռնպահ են քվեարկել բուն բանաձևին: Բայց, ահա, մինչ բանաձևը, քվեարկության է դրվել նախ Ռուսաստանին ամբողջությամբ ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձևի փոփոխության նախագիծը, որին հայ պատվիրակները դեմ են քվեարկել: Արդյունքում՝ 148 կողմ, 64 դեմ, 6 ձեռնպահ ձայներով անցել է փոփոխության նախագիծը, իսկ վերջնական բանաձևն ընդունվել է 160 կողմ, 37 դեմ, 12 ձեռնպահ ձայներով: Այդ 12-ից 3-ը եղել են մեր պատվիրակության ձայները: Ուշագրավ է, որ բանաձևի ընդունմանը դեմ են քվեարկել ոչ միայն Կիպրոսի, Սերբիայի պատվիրակները, նաև Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Խորվաթիայի պատվիրակների մեծ մասը, Ադրբեջանի բոլոր 6 պատվիրակները: Այսինքն՝ Ադրբեջանը սատարել է Ռուսաստանին՝ չցանկանալով զրկել նրան ձայնի իրավունքից:

Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունից այս անգամ 3 անդամ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը չէին մեկնել Ստրասբուրգ: Այս հանգամանքը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, որ նրանք հենց այդ քվեարկությանը չմասնակցելու համար են հանկարծ միաժամանակ «հիվանդացել» ու հրաժարվել մեկնելուց: Մեզ ասացին, որ Լևոն Զուրաբյանի մոտ վերջին պահին է առողջական կարճաժամկետ խնդիր առաջացել՝ ոլորել է ոտքը և ստիպված հետ է վերադարձրել ինքնաթիռի տոմսը: Արդյունքում՝ Հայաստանի իշխանական երկու պատվիրակներ + ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյան եռյակը «հերոսացվեց» Ռուսաստանի հարցում որոշակի անկախություն ցուցաբերելու և սեփական խելքով, այլ ոչ թե մշտական պարտադրված պրոռուսական կողմնորոշմամբ քվեարկելու հարցում: Ճիշտ է, մերոնց «հերոսությունը» սահմանափակվել է առայժմ «վՌ ՐօոՏ, վՌ ՎÿրՏ» տարբերակով, քանզի ոչ թե կողմ, այլ ուղղակի ձեռնպահ են եղել ՌԴ-ին պատժելու որոշմանը, բայց, համաձայնեք, հայ-ռուսական առանձնահատուկ բարեկամության ֆոնին սա մեծ համարձակություն է: Մյուս կողմից՝ ընդգծենք, որ նրանք թեպետ հիմնական բանաձևին ձեռնպահ, բայց, ահա, դրանից առաջ ռուսներին ձայնի իրավունքից զրկելու փոփոխության նախագծին դեմ են քվեարկել՝ ամեն դեպքում արտահայտելով ռուսների հանդեպ իրենց բարեկամությունն ու նվիրումը: Այնպես որ, «հերոսությունը» մասնակի է և վերապահումներով: Չի բացառվում, որ հայ պատվիրակներն այս բացառիկ քայլին գնացել են՝ փորձելով հեռահար նպատակներով սիրաշահել եվրոպացիներին ու նրանց մոտ որոշակի անկախության տպավորություն ստեղծել, հնարավոր է՝ այստեղ դեր է խաղացել նաև վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշակի լարվածությունը:

Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեր պատվիրակների այս քայլը մեկնաբանում է այսպես. «Ես, օրինակ, թույլ չէի տա, որ ՄԱԿ-ում քվեարկեն 11 երկրների հետ (նկատի ունի Ղրիմի հետ կապված բանաձևը՝ Վ. Մ.): Ի՞նչ ասեմ, քաղաքակիրթ աշխարհը Ռուսաստանին ձայնից զրկում է, հիմա մերոնք ձեռնպահ են քվեարկել: Ինձ թվում է՝ Հայաստանն սկսել է հասկանալ, որ չի կարող լրիվ ստրուկ ընկալվել, որ մյուսների հետ հարաբերություններ կան, բաներ կան, չի կարող… Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ամբողջ աշխարհի վրա թքել, բայց մենք չենք կարող»: Արդյոք սա Հայաստանի կողմից ինքնուրույնության դրսևորման բացառի՞կ դեպք էր, Արզումանյանն ասաց. «Այո, համարենք, որ սա ինքնուրույնության դրսևորման առաջին փորձն էր, հուսանք, որ նման փորձերն ավելի շատ կլինեն և ավելի հստակ»:

Արտաքին քաղաքականության գիտակ պատգամավորի կարծիքով՝ երևի արդեն իշխանություններն էլ են հասկանում, որ այսպես չի կարող շարունակվել. «Թքում են երեսներին՝ իշխանությունների, ախր, շաբաթը մեկ, բա մի բան չանե՞ն գոնե, ինչ-որ ինքնուրույն քայլ: Ընդհանուր առմամբ՝ դրսից արձագանքները (նկատի ունի՝ եվրոպական) նորմալ են մեր քվեարկության վերաբերյալ, ըմբռնումով են մոտենում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում