Thursday, 02 05 2024
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Գազի գործոնը կարող է շատ բան փոխել հայ-թուրքական մերձեցման նոր գործընթացում. Փորձագետ

Թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Ամանդա Պաուլի «Հայ-թուրքական մերձեցումը և գազը» խորագրով հոդվածը.

«Ամենայն հավանականությամբ, հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Կասպյան էներգետիկ նախագծերում ներգրավված օտար ընկերություններին նույնպես մտահոգում է այդ խնդիրը: Բնականաբար, նրանք առավել շահագրգռված են իրենց գազը դեպի Եվրոպա հասցնելու խնդրով, քան հայ-թուրքական սահմանի վերաբացմամբ, ինչը կարող է նոր լարվածություն առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, հայ-թուրքական սահմանը փակվել է ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականին: Սակայն այդ իրավիճակը շահավետ չեղավ ո´չ Հայաստանի, ո´չ էլ Թուրքիայի համար:

2008 թվականին նրանք վճռեցին համարձակություն ցուցաբերել, «մի կողմ դնել» իրենց ծանր անցյալը և մերձեցման նպատակով նոր քայլեր ձեռնարկել: Դա հանգեցրեց նրան, որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» երկու արձանագրությունները, որոնք առնչվում էին նաև հայ-թուրքական սահմանի բացմանը:

Դեպքերի նմանատիպ զարգացումը դրականորեն էր անդրադառնալու տարածաշրջանի կայունության վրա, ինչպես նաև նպաստելու էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ցամաքային շրջափակման ենթարկված Հայաստանի խիստ կախվածության նվազմանը Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա դրանով կկարգավորեր իր հարաբերությունները ոչ միայն Հայաստանի, այլև Հայկական սփյուռքի հետ, որն իր ներկայացուցիչներն ունի համայն աշխարհում (մասնավորապես ԱՄՆ-ում) և ամենուրեք առաջ է քաշում 1915-1918 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

Այս ամենը նշանակում է, որ բոլոր կողմերն էլ հաղթող էին դուրս գալու ստեղծված իրավիճակից: Սակայ դա չէր կարելի ասել միայն Ադրբեջանի պարագայում: Վերջինս համարում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական սահմանի վերաբացման պարագայում Հայաստանը կորդեգրի առավել անզիջում դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններում:

Դժբախտաբար, Բաքվի և թուրքական գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների ուժեղ ճնշման, ինչպես նաև Թուրքիայի տարածքով տարանցվող ադրբեջանական գազի գնի շուրջ թուրք-ադրբեջանական տարաձայնությունների պատճառով` թուրքական իշխանությունները որոշեցին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը շաղկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններում գրանցվելիք աճի, և, մասնավորապես, «ադրբեջանական» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հետ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանն այցելեց Բաքու, ուր և հայտարարեց, թե ադրբեջանական հողը «թուրքական» հող է, և հայերը «պետք է» հեռանան այդտեղից: Էրդողանի այդ հայտարությամբ էլ սկսվեց հայ-թուրքական գործընթացի ավարտման փուլը: Դրանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այլևս ոչինչ չմնաց անելու, քանի որ նա Թուրքիայի հետ մերձեցման համար օգտագործել էր իր քաղաքական ողջ կշիռը: Դրա միակ արդյունքը եղավ այն, որ Թուրքիան «վաստակեց» անազնիվ ու անվստահելի երկրի համբավ:

Չնայած դրան` գործընթացի տապալման մեջ մեղքի իր մասնաբաժինն ուներ նաև Հայաստանը` հաշվի առնելով 2010 թվականի հունվարին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի` հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանդրությանը և 1991 թվականին Հայաստանի Անկախության հռչակագրին չհամապատասխանող:

Դա նշանակում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակելու էր մնալ Հայաստանի հիմնական առաջադրանքներից մեկը: Անկարան Երևանի այդ քայլը որակեց որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Վերջիվերջո, գործընթացը տապալվեց և ցայժմ մնացել է «սառեցված» վիճակում: Այժմ այդ ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելուց առաջ անհրաժեշտ է լավ ուսումնասիրության ենթարկել դրանք: Բացի այդ, այս անգամ անհրաժեշտ է, որ կողմերն առավել մեծ ճկունություն դրսևորեն: Եթե այս անգամ գործընթացում առաջընթաց գրանցվի, ապա այս դեպքում այն առավել ընդգրկուն կլինի` ներառելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Եթե վերջինիս հարցում առաջընթաց չգրանցվի, ապա ես բավականին թերահավատորեն եմ մոտենում հայ-թուրքական գործընթացի հաջողությանը: Շատ հնարավոր է, որ նորից ի հայտ գա գազի խնդիրը, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ժամանակին կնքել են թուրքական տարածքով ադրբեջանական գազի տարանցման գների շուրջ համաձայնագիրը, դեռևս չեն վավերացրել այն: Իսկ առանց վավերացման, այդ համաձայնագիրը ոչինչ չարժե:

Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը դարձյալ վեր հանի այս խնդիրը, որը առնչվում է նաև ԵՄ-ի էներգետիկ անվտանգությանը: Բացի այդ, Ադրբեջանը կարող է ևս մեկ գործուն հակաքայլ կատարել. խոսքը Nabucco գազատարի և նմանատիպ այլ էներգետիկ նախագծերի մասին է, որոնք նախատեսված են միջինասիական (մասնավորապես, թուրքմենական) էներգակիրները Եվրոպա հասցնելու համար, և որոնցում մեծ է Ադրբեջանի տարանցիկ դերը: Ադրբեջանը կարող է հայտարարել, որ ինքն առաջընթաց է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ` հակառակ դեպքում արգելք կհանդիսանա իր տարածքով միջինասիական էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցմանը: Թվում է, թե գազը կարող է շատ բան փոխել այս եռանկյունում:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին CNN Turk-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նշել էր. «Սկսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Թուրքիան մեծ սխալ է գործել, քանի որ նախապես դա չի համաձայնեցրել Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված լիներ այդ գործընթացի սկսման մասին, ապա այն կարող էր ընթանալ այլ ուղղությամբ»:

Իսկ ահա դեռևս նախորդ տարվա աշնանը թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված չլինելու պատճառը հենց թուրքական կողմն է. «Դժբախտաբար, մենք չկարողացանք հասնել խնդրի կարգավորմանը: Ինչքան էլ փորձեն խնդրի կարգավորման անլուծելիությունը բարդել Երևանի վրա, միևնույն է ողջ պատասխանատվությունն ընկնում է մեր ուսերին, քանի որ մեր ղեկավարությունը չկարողացավ ադրբեջանական իշխանություններին լավ բացատրել, թե ինչն ինչոց է, և խոնարհվեց Բաքվի հակազդեցության առաջ: Արդյունքում, մեր անընդունակության պատճառով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մնաց կես ճանապարհին»:

Ինչ վերաբերում է Nabucco գազատարի և նմանատիպ այլ էներգետիկ նախագծերի հարցում Ադրբեջանի հնարավոր տարանցիկ բոյկոտին, ապա դա առաջին հերթին մեծ վնաս կհասցնի նրա տնտեսությանն (քանի որ տարանցումից վիթխարի գումարներ են գոյանում) և աշխարհաքաղաքական դիրքին (քանի որ երկրի տարանցիկ դիրքի ամրապնդման հետ մեկտեղ` աճում է նաև երկրի համաշխարհային պահանջարկվածությունն ու նրա հեղինակությունը): Բացի այդ, հազիվ թե Եվրոպան Ադրբեջանին այդպիսի բան թույլատրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում