Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

«Սիրելի հայրենակիցներ,
այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը: Կազմավորվելով ազգային ազատագրական պայքարի ելած մեր կամավորական ազատամարտիկների ջոկատներից, մեկը մյուսի ետևից տարած փայլուն հաղթանակներով ու մեր պատմական հայրենիքի մաս կազմող Արցախն ազատագրելով՝ մեր բանակը վստահաբար արձանագրեց, որ մեր հայրենիքի պաշտպանությունն այլևս ամուր ձեռքերում է ու մեր անկախությունը՝ անվիճարկելի:

Մարտական պատրաստակամությամբ, պարտքի հստակ գիտակցումով ու բարձր կարգապահությամբ՝ հաղթանակած մեր բանակը, հիրավի, այսօր ոչ միայն ամենամարտունակն է տարածաշրջանում, այլև կայունության ու խաղաղության երաշխավորը: Ցավոք, այս ամենը ձեռք է բերվել նաև անդառնալի կորուստների, մեր հարյուրավոր անձնուրաց հերոսների կյանքի գնով: Թշնամին այսօր էլ, իրեն հատուկ նենգությամբ, հաճախ խախտում է հրադադարն ու փորձում առավելության հասնել:

Վերջին օրերին թշնամու ակտիվությունը շփման գծում նույնպես այդ նպատակն է հետապնդում: Սակայն մեր հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգություն դիրքապահ մեր հերոս տղաների շնորհիվ իր արժանի հակահարվածն է ստանում:

Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել և այսօր էլ մարտնչում են մեր երկրի պաշտպանության դիրքերում՝ բարձր պահելով հայ զինվորի ու հայոց բանակի պատիվը։

Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնակի հարգանքով ու ակնածանքով է վերաբերել զինվորին՝ որպես հայրենիքի, հայրենի տան ու օջախի պաշտպանի, որպես խաղաղության երաշխավորի, ուստի և բանակի օրն առանձնակի է արժևորվում մեզանում:

Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,
շնորհավորում եմ ձեզ այս փառապանծ տոնի՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության համար տարվող ձեր որքան պատասխանատու, նույնքան պատվաբեր գործում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում