Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր չորս քաղաքական ուժերը պաշտպանում էին և շարունակում են պաշտպանել միևնույն քաղաքական ուժին,իսկ մենք առաջարկում են այլ տարբերակ՝ հիմնականում հենված սոցիալ-դեմոկրատական գաղափարների վրա:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ-ի «Ազգային վերածնունդ» կուսակցության ստեղծման նախաձեռնող անդամ, միջազգայնագետ Հայկ Խանումյանը, որն, ի դեպ, նշեց, որ կուսակցության առաջին համագումարը կլինի փետրվարի 24-ին՝ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի ակումբի դահլիճում:
«2012 թվականի հուլիսին կայացած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի մեկ երրորդը համաձայն չէ գործող իշխանության վարած քաղաքականության հետ: Փաստորեն, չկա որևէ քաղաքական ուժ,որը կներկայացնի այդ մեկ երրորդի կարծիքը: Սպասվում էր, որ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը կստեղծի քաղաքական այդ ուժը, բայց,ցավոք սրտի, այդպիսի բան չեղավ` Բալասանյանն ու իր համախոհներն ընդամենը քաղաքացիական շարժում ստեղծեցին:
Արցախի երկու ընտրատարածքներում տեղի ունեցան խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ, որոնք ցույց տվեցին, որ իշխանությունները հակված են բացառելու այլընտրանքը: Մեր խմբի նախաձեռնող անդամներից մեկը՝ Վարդան Առուստամյանը, որպես այլընտրանքային թեկնածու`մասնակցեց Մարտակերտի շրջանի ընտրատարածքներից մեկում ընտրությանը: Ճիշտ է,պարտվեց, բայց ամեն դեպքում ներկայացրեց այլընտրանք:
Մենք կարծում ենք, որ այլընտրանքի բացակայության պայմաններում քաղաքական դաշտը կամայանա, և ներկայիս կուսակցություններից որևէ մեկը չի փորձի այլընտրանք ստեղծել»,-ասաց նա:
Հարցին` տեղյա՞կ է արդյոք Վ. Բալասանյանը կուսակցություն ստեղծելու իրենց նախաձեռնության մասին, և եթե այո` ինչպե՞ս ընդունեց այդ մտահղացումը, Խանումյանըպատասխանեց. «Շաբաթ օրը Վիտալի Բալասանյանինտեղեկացրել ենք կուսակցության ստեղծման մեր նախաձեռնության մասին:Նա համամիտ է և կարծում է, որ երիտասարդներին պետք է հնարավորություն տրվի պատասխանատվություն ստանձնելու, հետևաբար ողջունեցայս գաղափարը»:
Քանի որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում միաբևեռ քաղաքականությունէտարվում, և Ղարաբաղն ընդհանուր առմամբ աչքի է ընկել կարծիքի միօրինակությամբ Հ. Խանումյանից հետաքրքրվեցինք` վտանգավոր չէ՞ արդյոք այժմ ընդդիմություն ստեղծել, քանի որ վերջերս ավելի ու ավելի շատ է արծարծվում ԼՂՀ-ն անկախ պետություն ճանաչելու հարցը:Վերջինս ի պատասխան` ասաց. «Այնպես չի, որ Ղարաբաղում ընդդիմություն առաջին անգամ է ստեղծվելու, ուղղակի վերջին 5 տարիներին այն գոյություն չունի:
Միշտէլ շատ լուրջ ներքին քաղաքական պայքար է գնացել, և այդ մրցակցության շնորհիվ ենք մենք կարողացել հաղթել պատերազմում:Իրականում հենց այդ քաղաքական մրցակցության պայմաններում է Արցախյան ճակատում հաղթանակ գրանցվել:Որքան ավելի ժողովրդավար է երկիրը, այնքան ավելի լավ`բոլոր առումներով: Նախագահական ընտրություններում ունեինք ընդամենը մեկ ընդդիմադիր թեկնածու և տեսանք, որ տարբեր միջազգային զեկույցներում Արցախը կրկին դասվեց մասամբ ազատ երկրների շարքին»:








































