Sunday, 16 06 2024
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին

Բանակի օրվա կապակցությամբ կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մայթերի, այգիների ու բակային տարածքների ձյան մաքրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջաններում ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը: Հանձնարարվել է պայմանագրային պարտավորությունները չկատարող բոլոր տնտեսվարողների նկատմամբ կիրառել «Առևտրի և ծառայությունների» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքներով նախատեսված վարչական տույժեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնումե ն, որ զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների արդյունքում մայրաքաղաքի երթուղիներում այսօր արդեն չկան «ՌԱՖ» և «Երազ» մակնիշի, ինչպես նաև շահագործման 15 տարին լրացած փոխադրամիջոցներ:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող բոլոր շենքերը: Աշխատանքները սկսելու նպատակով հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և ներկայացնել ֆինանսական գնահատական:

16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման մասով զեկուցվել է, որ արդեն իսկ պատվիրված են նախագծերը և լայն թափով շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Հանձնարարվել է հնարավորին կարճ ժամանակում ավարտել աշխատանքներն ու բնակչությանն ապահովել բնականոն գազամատակարարմամբ:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 167 ընտանիք, 23 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

Թեժ գծերի աշխատանքի և բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է 108 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հնարավոր բոլոր եղանակներով բնակիչներին իրազեկել քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների մասին:

ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար, Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կկազմակերպի այցելություն: Հանձնարարվել է տոնի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպել նաև վարչական շրջաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում