Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ձկնաբույծները դադարեցնում են դեպի Ռուսաստան ձկան արտահանումը

«Յունիֆիշ» ընկերությունը դադարեցրել է ձկան արտահանումը Ռուսաստան: «Այս պահին նոր շուկաներ գտնելու խնդիր ունենք, բանակցություններն ընթացքի մեջ են, ուզում ենք ԱՄՆ-ի և Դուբայի շուկաներ դուրս գալ, որտեղ վաճառքն իրականացվում է դոլարով»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ընկերությունից:

Հայ տնտեսվարողների համար ձկան արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, որտեղ վերջին շրջանում, պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ, ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծվել նրանց համար: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը իրավիճակը հսկողության տակ պահելու և գնաճը մեղմելու համար կոշտ քաղաքականություն է սկսել վարել՝ որոշ ապրանքների գների համար հստակ սահմանագիծ դնելով: Ստեղծված իրավիճակը մեր գործարարների համար իսկապես մտահոգիչ է, որովհետև խոսքը լուրջ ֆինանսական կորուստների մասին է:

«Յունիֆիշը» ձկնարտադրության ոլորտի ամենախոշոր ընկերություններից է, որը տարեկան ավելի քան 1500 տոննա արտադրանք է թողարկում, և եթե ընկերությունն արդեն փակել է ռուսական շուկայի դռները, ուրեմն լրջագույն խնդրի առջև են փոքր և միջին ծավալներով աշխատող ընկերությունները:

«Հայ ձկնարտադրողների միության» նախագահ Արթուր Աթոյանը հրաժարվեց պատասխանել «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ նշելով, որ հանդիպումների է: Սա՝ այն դեպքում, երբ ոլորտի բոլոր խնդիրների մասին մեկնաբանություններով վերջինս միշտ բաց է եղել լրատվամիջոցների համար:

Եվս 5 ձկնաբուծարաններ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն չտվեցին՝ պատճառաբանելով, որ տնօրենները տեղում չեն: Այս լռությունը պայմանավորված է ոլորտում առկա խուճապով, և ներքին փոխհամաձայնությամբ որևէ տեղեկատվություն չի տրամադրվում:

Մինչև վերջերս ձկան արտահանման հետ կապված խնդիրներ չեն եղել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Ստեղծվել էր ֆորս-մաժորային իրավիճակ, բայց գնալով կայունացում նկատվում է։ Մինչև այս ձկան արտահանման հետ կապված խնդիրներ ունեցել ենք հիմնականում Ռուսաստանի սննդի անվտանգության տեսչության հետ»,- հայտնեց պաշտոնյան՝ նշելով, որ գնաճը մեղմելու Ռուսաստանի քաղաքականության մասին իրենց վարչությունը տեղեկություն չունի, քանի որ դա իրենց իրավասությունների շրջանակում չէ:

Արտահանման քաղաքականության տեսանկյունից, ձկնարտադրությունը ռեսուրսներով ոլորտ է։ Վերջերս գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Ռուսաստանում հանդիպելով իր գործընկերոջը, աշխատանքներ տարավ, որպեսզի Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք նախկինում չէին ընդգրկվել ՌԴ արտահանման ցուցակում, նույնպես ստացան ձուկ ներմուծելու իրավունք:

Այս ամենին զուգահեռ, շուկան ռուսական կախվածությունից ազատականացնելու և այլընտրանքային շուկաներ գտնելու տեսանկյունից հուսադրում է միայն այն, որ 2015-2017 թթ. Եվրամիության փորձաքննությանն է ներկայացվելու նաև Հայաստանում արտադրվող ձուկը: Մինչև փորձաքննության ավարտը տնտեսավարողները նոր մարտահրավերը հաղթահարելու համար ինքնուրույն պետք է գործեն, որովհետև խնդիրն օրակարգային է, և հապաղելու դեպքում ոլորտը կոլապս կապրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում