Sunday, 19 07 2026
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին

Ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգ ԵՄ-ի և գործընկերների աջակցությամբ

Դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայանը: Այն կառուցվել է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայջրմուղկոյուղի ՓԲԸ կեղտաջրերի մաքրման տնօրեն Սեբուհ Բերբերյանը, Fichtner GMBH խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Մայքլ Ուլիխը և «Արփա-Սևան» շինարարական ընկերության տնօրեն Պարույր Հակոբյանը:

Հայաստանում Եվրոպական միության ղեկավար Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ ԵՄ-ն իր գործընկերների հետ ուրախ է ֆինանսավորել այս համապետական ծրագիրը: «Եվրոպական միությունը ծրագրի իրականացման համար տրամադրել է 7.6 մլն եվրո դրամաշնորհ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել են 6.5-ական մլն եվրո վարկ: Նշված ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը կազմում է 21.7 մլն եվրո: Ես ուրախ եմ լինել այստեղ, քանի որ Ջերմուկ քաղաքը ծրագրի շահառու 17 համայնքներից մեկն էր»,- նշեց դեսպանը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը և մյուս գործընկերներին՝ կեղտաջրերի մաքրման այսպիսի կայան կառուցելու հնարավորություն ընձեռելու համար: «Այս ծրագիրն ավելի ընդգրկուն է՝ Կապանից մինչ Նոյեմբերյան բազմաթիվ համայնքներ են ընդգրկված ծրագրում: Այս ծրագրի շրջանակներում մենք կառուցել ենք կեղտաջրերի մաքրման երկու կայան. մեկը՝
Ջերմուկում, մյուսը՝ Դիլիջան քաղաքում, որը նույնպես շուտով շահագործման կհանձնվի: Նախորդ ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսավորվել են նույն կազմակերպությունների կողմից, մենք կառուցել ենք ևս երեք մաքրման կայան Վարդենիսում, Գավառում և Մարտունիում: Ուրախալի է, որ Հայաստանում կա կամք շարժվելու շրջակա միջավայրի պահպանության քաղաքակության ուղղությամբ»,- նշեց Պատրիկ Լորենը:

Ծրագրի նպատակն է ՀՀ 7 մարզերում 17 բնակավայր սպասարկող «Հայջրմուղկույուղի» ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման կայանների վերակառուցումն ու արդիականացումը: Այսպիսով՝ կբարձրանա 300.000 բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը` խմելու ջրի մատակարարման տևողությունը զգալիորեն երկարացնելու միջոցով, որը ներկայում կազմում է միջինում ավելին քան 14 ժամ, ինչպես նաև կապահովվի ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

Ջրի մաքրման նոր կայանների կառուցման նպատակով կատարվելիք ներդրումը կհանդիսանա առաջին քայլը բնակավայրերի մեծ մասում համապատասխան որակի մաքրման բացակայության պատճառով ջրային պաշարների աղտոտվածության ներկա մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում