Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Գյուղացին բանկից վարկ էր վերցրել, որ «ԱԱԾ աշխատակցին» կաշառք տա

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Սարգիս Բարսեղյանի գործով դատավարությունը:

53-ամյա Սարգիս Բարսեղյանին դատարանը մեղավոր է ճանաչել խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Բարսեղյանն արգելանքի տակ էր 2012 թվականի նոյեմբերի 1-ից:

Սարգիս Բարսեղյանը, որևէ աշխատանքային առնչություն չունենալով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, հանդես էր եկել որպես այդ ծառայության աշխատակից:

Նրա այդ «դերին» լիովին հավատացել էր Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ Գեղամը ու, հետևաբար, Սարգսին վերաբերվել էր ամենայն հարգանոք:

Վերջինս իր ներկայացրած ծառայության աշխատակցին հարիր կերպարի մեջ ներկայանալուց բացի ցանկացել էր «օգտակար» լինել Գեղամին: Նա վստահեցրել էր, թե համապատասխան «մաղարիչով» կարող է Գեղամի որդուն աշխատանքի ընդունել տալ ԱԱԾ-ում:

Որ նման «ցանկալի» տեղերում առանց փողի կամ լավ ծանոթի աշխատանք գտնելն անհնար է, Գեղամը, չգիտես ինչու, համոզված էր: Այնպես որ, բոլորովին չկասկածեց Սարգսին՝ կատարած առաջարկությունը լսելով: Ընդհակառակը: Անչափ ուրախացավ և ավելի վստահեց ու, միաժամանակ, շատ ավելի մեծ հարգանք տածեց նրա նկատմամբ. ուրեմն՝ նա ոչ միայն «աշխատակից» էր, այլև՝ «հարցեր լուծող աշխատակից»:

Բարսեղյանի ներկայացրած «մաղարիչի» գումարն էլ նման վայրում որդուն աշխատանքի տեղավորելու համար համոզիչ էր թվացել Գեղամին: Խոսքը 3 հազար դոլարի մասին էր: Սիրող հայ հայրը ինչեր չի անի որդու պայծառ ապագան ապահովելու համար:

Այնուամենայնիվ, ազնիվ հայ գյուղացին նման գումար ունենալ չէր կարող, ինչքան էլ որ բնակվեր «Արգավանդ» անունով գյուղում:

Ի՞նչ ելք էր գտել Գեղամը: Պարզ է. դիմել էր բանկ, որ վարկ ստանա:

Պատկերացնելո՞ւ բան է. մարդը բանկից վարկ է վերցնում, որ գումարը ոչ թե հողամշակման կարիքներին ծառայեցնի, իր բիզնեսն ընդլայնի կամ այլ օրինական խնդիրներ լուծի, այլ… կասկածելի մեկի միջոցով կաշառք տա՝ աշխատանքի տեղավորման համար:

Միայն կոռուպցիայի պայմաններում գոյատևելուն սովորած, գոյատևման ընթացքում ստիպողաբար թրծված խեղճ մարդը կարող է նման քայլը ներքին հավատով կատարել:

Գեղամը դիմել էր «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Արմավիրի մասնաճյուղ ու ստացել Սարգսի Բարսեղյանի պահանջած գումարը:

Նույն օրն էլ նա գումարը փոխանցել էր «բարեկամին» ու սպասել, թե որդուն երբ են հրավիրելու համապատասխան աշխատավայր:

Սակայն Սարգիս Բարսեղյանն իր վերցրած գումարով ոչ մի աշխատանքային խնդիր չէր կարգավորել, նա պարզապես իր կարիքներին էր ծառայեցրել գյուղացու վարկային երեք հազար դոլարը: Իսկ գյուղացու համար դա, իհարկե, երեք հազար դոլար չէր, նա տոկոսներ էլ պիտի վճարեր բանկին:

Երբ Գեղամը համոզվեց, որ որդուն ԱԱԾ չեն հրավիրում ու աշխատանք չեն առաջարկում, երբ հետաքրքրվեց ու իր համար պարզեց վերջապես, թե Սարգիսը ինչու չի կատարել խոստումը, նոր միայն դիմեց պատկան մարմիններին:

Քրեական գործը հարուցվեց ԱԱԾ քննիչի կողմից՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 1-ին Սարգիս Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց:

Դատարանում Բարսեղյանը միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով. նա լիովին ընդունում էր մեղքը, զղջում էր, բացի այդ ամբողջովին հատուցել էր Գեղամին պատճառած նյութական վնասը:
Դատարանը Բարսեղյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտեց ոչ միայն նյութական վնասի հատուցման փաստը, այլև այն, որ Սարգիս Բարսեղյանն ամուսնացած է, ընտանիքատեր, նախկինում դատապարտված չի եղել, անկեղծորեն զղջում էր:

Այդ պայմաններում դատարանը ամբաստանյալին դատապարտեց ազատազրկման հետ չկապված պատժի՝ տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ապա համաներում կիրառեց և ազատեց պատժի կրումից:

Սարգիս Բարսեղյանը կալանքից ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճում և վերադարձավ ընտանիքի գիրկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում