Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Իրաքյան Քրդստանը պատրաստ է նվազագույնը 100 տարի շարունակ գազ առաքել Nabucco գազատարով

Քրդական Kurdistan.ru կայքի փոխանցմամբ, Իրաքյան Քրդստանի բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ իրենց գազային պաշարները բավարար են Nabucco գազատարով նվազագույնը 100 տարի ժամկետով գազ առաքելու համար: Գազատարն առայժմ նախագծման փուլում է և ունենալու է տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն:

Նշվում է, որ շատերի կարծիքով, Իրաքյան Քրդստանում կարող են հայտնաբերվել Իրաքի խոշորագույն նավթահանքերը: Իրաքյան Քրդստանի Շեյհան նավթահանքում նավթարդյունահանությամբ զբաղվող բրիտանական Gulf Keystone Petroleum ընկերության գործադիր տնօրեն Թեդ Քոզելը գտնում է, որ միայն Շեյհանի նավթային պաշարները գնահատվում են 1.9-7.4 միլիարդ բարել նավթ:

Ընդհանուր առմամբ, Իրաքյան Քրդստանի նավթային պաշարները գնահատվում են 45 միլիարդ բարել: 2003 թվականից սկսած` Իրաքյան Քրդստանում իրականացվել է 49 նավթային նոր հորատում: Իսկ երկրի գազային պաշարները տատանվում են 106-212 տրիլիոն խորանարդ մետրի միջև: Հատկանշական է, որ Nabucco գազատարով նվազագույնը 100 տարի ժամկետով գազ առաքելու մասին բարձրաձայնելիս հաշվի է առնվել դրանցից առաջին (106 տրիլիոն) տարբերակը:

Նշվում է, որ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունն արդեն իսկ 37 գազային ու նավթային պայմանագիր է կնքել 17 երկրներ ներկայացնող 41 օտար ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին Իսրայելում լույս տեսավ քուրդ-իսրայելական հարաբերություններին նվիրված մի հոդված, ուր նշված էր. «Այժմ, երբ Իրաքի կառավարությունն անուժ վիճակում է, իսկ իրաքյան քրդերը հռչակել են եթե ոչ իրենց ինքնիշխանությունը, ապա գոնե ինքնավարությունը, Իսրայելը պետք է առավել բաց խաղա քրդական հարցում:

Եթե Իսրայելն աջակցի Հյուսիսային Իրաքի քրդերին, ապա դրանով իսկ սպառնալիք կներկայացնի քրդական ստվար բնակչություն ունեցող Թուրքիային, Իրանին, Սիրիային ու Իրաքին: Եվ դա Իսրայելին միայն օգուտ կբերի, ոչ մի բացասական տարր չկա դրանում:

Նավթի վիթխարի պաշարներ ունեցող Իրաքյան Քրդստանն անմիջապես կվերածվի աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի և կհանդիսանա Իսրայելի հուսալի գործընկերը: Իրաքյան Քրդստանը պատմական հնարավորություն է Իսրայելի համար, և դրանից չօգտվելը կհամարվի հանցագործություն»:

Այս հոդվածում նշվածն այժմ Իսրայելի համար խիստ արդիական է, քանի որ թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրումից ու Մուբարաքի հրաժարականից հետո Իսրայելը զրկվել է իր տարածաշրջանային դաշնակիցներից: Շատերի բնորոշմամբ, Իրաքյան Քրդստանը կարող է վերածվել ԱՄՆ-ի ու Իսրայելի տարածաշրջանային «ավիակրի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում