Thursday, 16 07 2026
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի

«Քոչարյանը քաղաքական համակարգը հավասարեցրեց 0-ի՝ իրեն վեր դասելով այս ամենից»

Ամիսների լռությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչն է իրեն դրդել ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը վերլուծության ենթարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի տեքստն ամբողջությամբ:

Ըստ փորձագետի՝ ՀՀ երկրորդ նախագահն իր հարցազրույցը բաժանել է երկու մասի՝ զգացմունքային և հիմնարար գործոնների: Քանի որ ՀՀ երկրորդ նախագահը, Արմեն Բադալյանի խոսքով, որոշ մտքեր կրկնում է, առավել նպատակահարմար է մեկնաբանել այդտեղ ներկայացված մտքերն առանց կառուցվածքային «գործոնների» բաժանման.

1. «քաղաքական անհետաքրքիր իրավիճակ»…

2. «իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև»…

3. «ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին` որպես հաջորդողի»…

4. «քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի»…

5. « քաղաքական մրցակցությունը դարձել է տիկնիկային»…

6. «զգացմունքային գործոնները բավականաչափ ծանրակշիռ են»…

Ուստի, փորձագետի մեկնաբանությամբ, քաղաքական վերոնշյալ տեսակետներից կարևոր է հասկանալ.

1. Որքան էլ ՀՀ գործող նախագահին ուղղակի և անուղղակի աջակցող լրատվամիջոցները փորձեն ցույց տալ, որ լարված և մրցակցային ընտրապայքար է ընթանալու, իրականում ընտրությունների արդյունքն արդեն կանխորոշված է՝ այդ գործընթացն այլևս հետաքրքրություն չի ներկայացնում: Այս հանգամանքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի ցույց է դնում իր վերընտրության (2003թ. ) տարբերությունը գործող նախագահի վերընտրությունից:

ՀՀ երկրորդ նախագահի և ընտրության, և վերընտրության ժամանակ կար ակտիվ մրցակցություն հայր և որդի Դեմիրճյանների հետ, իսկ ներկայումս դա չկա: Այսինքն՝ երկրորդ նախագահի կողմից ձևավորված քաղաքական համակարգը մրցակցային էր, և ինքը հասկանում էր մրցակցության անհրաժեշտությունը, իսկ գործող նախագահի կողմից ձևավորված քաղաքական համակարգը մրցակցային չէ, և գործող նախագահը չի հասկանում կամ ընդունում մրցակցության անհրաժեշտությունը:

Այդ իսկ պատճառով Քոչարյանի ժամանակ հասարակությունը հավատում էր պետությանը և պայքարում դրա ապագայի համար, իսկ գործող նախագահը, չգտնվելով այդպիսի դիրքերում, սպանեց հասարակության հավատը պետության ապագայի նկատմամբ, որի պատճառով մեծանում է արտագաղթը (արտագաղթի մասին ՀՀ երկրորդ նախագահը հիշատակել է հարցազրույցի ստորին հատվածում): Այսինքն՝ ՀՀ երկրորդ նախագահը ցույց է տալիս, որ որպես պետական քաղաքական գործիչ` ինքն ավելի բարձր է գործող նախագահից:

2. Երկրորդ նախագահը չի ցանկանում, որպեսզի քաղաքական պայքարը (նախագահական ընտրությունները) դիտարկվեն որպես «նույն տարածաշրջան»-ի երկու ներկայացուցիչների պայքար, քանզի դրանով պայքարը զրկվում է քաղաքական իմաստից: Այսինքն՝ իր համար անընդունելի է գործընկերային, «տարածաշրջանային» սկզբունքով պայքարը, և ինքը գերադասում է քաղաքական պայքարը:

3. Կա նաև անուղղակի մատնանշում, որ գործող նախագահը չի նպաստել հայաստանածին ուժի կայացմանը` ի տարբերություն իրեն, երբ երկու ընտրությունների ժամանակ էլ «հաղթել է» հայաստանածին քաղաքական ուժերի:

4. Երկրորդ նախագահն անուղղակի մատնանշում է, որ ինքը նախագահի աթոռը ոչ մեկից չի ժառանգել, այլ նվաճել է, իսկ գործող նախագահն այդ աթոռն ընդամենը «որպես ժառանգորդ» ստացել է (հարցազրույցում նշվում է «հաջորդող»-ի մասին): Երկրորդ նախագահն անուղղակի հասկացնում է, որ ինքն ավելի ուժեղ գործիչ է, քան գործող նախագահը:

5. Նա անուղղակի մատնանշում է, որ գործող նախագահն, այս կամ այն ուժի հետ երկխոսելով, ոչ թե նպատակ ունի հասնել կոմպրոմիսի, այլ «մանրածախ գնով» առնել այդ գործիչներին: Ի տարբերություն գործող նախագահի՝ ինքը մանր առևտրական չէ, այլ քաղաքական կոմպրոմիսը (այն է` արևմտյան արժեքային համակարգի կարևորագույն ինստիտուտը) գնահատող և դրանով առաջնորդվող գործիչ:

6. Մատնանշելով մրցակցության տիկնիկային լինելը` ՀՀ երկրորդ նախագահն ուղղակի հասկացնում է, որ գործող նախագահից բացի` մնացած բոլոր թեկնածուները ընդամենը խամաճիկի դեր են կատարում սպասվելիք անհետաքրքիր միջոցառման ժամանակ: Իսկ սա անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանության անարդյունավետ աշխատանքի, և հասարակությանն էլ ավելի անտարբեր է դարձնելու, այսինքն՝ բարեփոխումների հույս չպետք է ունենալ:

7. Առաջնություն տալով զգացմունքային գործոններին, ավելի ուշ անդրադառնալով հիմնարար գործոններին՝ նա ցույց է տալիս, որ այսօր այն քաղաքական համակարգը չկա, որպեսզի հիմնարար գործոններով առաջնորդվի: Այս պատճառով զգացմունքային գործոններ է առաջ բերում: Այսինքն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական համակարգն իջեցնում, հավասարեցնում է 0-ի՝ իրեն վեր դասելով այս ամենից: Այսինքն՝ ասում է, որ քաղաքական դաշտն այն չէ, որ քաղաքական գործոններ բերի, այդ պատճառով մատնանշում է էթիկական և զգացմունքային գործոնները:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած տնտեսական դրույթներին՝ Արմեն Բադալյանը նկատեց, որ դրանք ավելի մասնագիտորեն կներկայացնեն տնտեսագետները: Սակայն փորձագետը մեկ բան շեշտեց` երկրորդ նախագահն ուղղակի ընդգծում է, որ անգամ 2013թ. տնտեսական սպասվելիք ցուցանիշները չեն հասնելու իր կառավարման վերջին տարվա՝ 2008թ. ցուցանիշներին, և լուրջ քննադատություն է հնչեցնում ՀՀ կառավարության հասցեին:

Հարցազրույցի վերջում նշելով՝ «մեզ շատ ավելին է պետք», չլինելով գործող նախագահ, իշխանությունների առջև գործունեության բարձր նշաձող է սահմանում: Այսինքն՝ նա փաստորեն ցույց է տալիս, թե ուր պետք է գնա կառավարությունը և ինչ պետք է անի: Այսինքն՝ ուղղորդում է կառավարությանը, որ «մեզ պետք են մեծ գործեր», «մեզ պետք են մեծ նվաճումներ», «մենք այս փոքր անարդյունավետ գործընթացից պետք է դուրս գանք», «մեզ մեծ ապագա է պետք», իսկ յուրաքանչյուր քաղաքական գործիչ մեծ ապագան կապում է իր գործունեության հետ»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում