Sunday, 16 06 2024
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին

Բրիտանացի պաշտոնյաները կողմ են թմրանյութերի օրինականացմանը

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել թմրանյութերի օրինականացման պաշտպանությամբ։ Նրանք իրենց դիրքորոշումը պատճառաբանում են նրանով, որ մտահոգված են երիտասարդության համար. վերջիններս չեն վազի էժանագին թմբիրի հետևից, եթե թմրամիջոցների բաշխումը վերահսկվի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Խոսքը բացառապես սինթետիկ թմրանյութերի մասին է, որոնք վերջերս լայն տարածում են գտել անչափահասների շրջանում։ Ծնողներն անակնկալի են գալիս, երբ մանկավարժներն իրենց ցույց են տալիս դպրոցի և պարասրահների արտաքնոցներից գտած թմրանյութերի օգտագործման հարմարությունների թափոնները։

Բրիտանացի փորձագետների խումբ է կազմվել, որի մեջ ներառված են գիտնականներ, բժիշկներ, իրավապահներ։ Նրանք հորդորում են օրինականացնել թմրանյութերի վաճառքը՝ մատաղ սերնդին փրկելու համար։ Լորդերի պալատի անդամների կարծիքով՝ վաճառքը պետք է իրականացվի հատուկ խանութներում՝ տալով նրանց հատուկ թույլտվություններ։ Պետք է իրազեկում լինի թմրանյութի բաղադրության, օգտագործման եղանակի և հնարավոր հետևանքների մասին։

Ազնվական պատգամավորները համոզված են, որ այդ միջոցներն ավելի անվտանգ են անչափահասների համար, քան մարիխուանան և ալկոհոլը։ Մինչև 18 տարեկան անձանց թմրամիջոցների վաճառքը և գովազդն ընդհանրապես պետք է արգելվի։ Ներկայումս քննարկվում է, թե որ թմրամիջոցը պետք է համարել վտանգավոր, որը՝ ոչ։

Սակայն, բնականաբար, օրինագիծն ունի նաև տասնյակ ընդդիմախոսներ։ Այնպես որ, դեռևս վաղ է ակնկալել, որ «քիչ թե շատ անվտանգ» թմրանյութերը կօրինականացվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում