Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն կարծում է, որ ԱՄՆ-ում սևամորթ բնակչության երիտասարդ ներկայացուցիչների համար ոստիկանության հետ գործ ունենալը հաճախ անվտանգ չէ: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Տասնամյակների ընթացքում սևամորթ երեխաների, հատկապես երիտասարդների ծնողները փորձել են նրանց սովորեցնել իրենց շատ զգույշ դրսևորել ոստիկանության սպաների հետ փոխգործակցության դեպքում,- ասել է քաղաքապետը:- Սպիտակամորթ երեխաների համար իրավիճակն այլ է: Այդպիսին է իրականությունն այս երկրում»:
Նա խոստովանել է, որ անձամբ է այդ մասին խորհուրդ տվել իր սևամորթ որդուն՝ Դանթեին: «Երբ նա դեռ փոքր էր, մենք նրան ասում էինք՝ եթե քեզ սպան կանգնեցնի, ապա դու պետք է անես այն ամենը, ինչ որ կասի ոստիկանը, չկատարես կտրուկ շարժումներ»,- ասել է քաղաքապետը:
Ինչպես նշել է քաղաքապետը, մնում է միայն հուսալ, որ երբևէ ԱՄՆ-ում իրավապահները միանման կվերաբերվեն բոլոր երիտասարդներին ՝անկախ ռասայական և էթնիկ պատկանելությունից:









































