Friday, 17 07 2026
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր

Հայաստանի շուրջ կրակը բարձրանում է

Ֆինանսական շուկայում տեղի ունեցողը շարունակում է մնալ քաղաքացիների ուշադրության կենտրոնում, և չնայած իշխանությունների պնդումներին, թե իրավիճակը կկարգավորվի, այնուամենայնիվ՝ կարգավորման նախադրյալները, մեղմ ասած, տեսանելի չեն: Տեսանելի չեն ոչ Հայաստանում և ոչ էլ Ռուսաստանում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցողը պայմանավորված է Ռուսաստանում տնտեսության հետ տեղի ունեցող զարգացումների ազդեցությամբ: Իսկ այդ զարգացումները ոչ միայն դադարելու ունակ չեն, այլև ըստ էության կարող են էլ ավելի տխուր բնույթ ստանալ, քանի որ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների հարցը:

Սրան զուգահեռ՝ Սաուդյան Արաբիան հայտարարում է, որ պատրաստ է նավթի 60 դոլար գնին: Մինչ այդ Սաուդյան Արաբիան հայտարարել էր մինչև 70 դոլար գնին պատրաստ լինելու մասին, և նավթի գինն ի վերջո իջավ 70-ից էլ ցածր: Կասկած չկա, որ նոր հայտարարությունը նավթը կհասցնի մեկ բարելի դիմաց մինչև 60 դոլարի: Սա նշանակում է Ռուսաստանի տնտեսության էլ ավելի մեծ ցնցումներ, ինչն էլ իր հերթին է՛լ ավելի մեծ ազդեցություն է խոստանում Հայաստանի տնտեսության վրա:

Սրան զուգահեռ՝ Ռուսաստանում ցնցումներ են արդեն ոչ միայն տնտեսական առումով: Չեչնիայում դեկտեմբերի 4-ին ահաբեկչություն է տեղի ունեցել, և ահաբեկիչները շարունակում են դիմադրությունը արդեն մի քանի ժամ շարունակ՝ Գրոզնիի տարբեր հատվածներում առաջացնելով դիմադրության օջախներ: Բնականաբար, սա ևս իր ազդեցությունն է թողնելու Ռուսաստանում իրավիճակի վրա, և անկայունությունը կարող է տարածվել անկանխատեսելի ուղղություններով:

Ահաբեկչությունից ժամեր անց հնչել է Պուտինի ուղերձը Պետդումայում, որի բովանդակությունն ըստ էության որևէ անակնկալ չի մատուցել ոչ Արևմուտքին և ոչ էլ Ռուսաստանին: Պուտինը ուղերձում հավատարիմ է իր վերջին ամիսների քաղաքականությանը՝ չնայած ԱՊՀ երկրների ինքնիշխանությունը հարգելու նրա հավաստիացումներին: Այդ ինքնիշխանության հանդեպ նրա իրական ուղերձը ուկրաինական իրադարձություններն էին, և Պուտինի ուղերձն այս առումով կարելի է ընդամենը համարել ցինիզմ:

Սա նշանակում է, որ շարունակվելու է Արևմուտքի քաղաքականությունը՝ մեկուսացման քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Պուտինի ուղերձում ընդամենը մի փոքր պարբերություն էր նվիրված Եվրասիական միությանը, որտեղ նա խոսում է միության անդամների ազգային նկարագրի պահպանման և ինքնիշխանության մասին, ինչն ըստ էության նշանակում է, որ այդ կառույցի տնտեսական էֆեկտի մասին Պուտինը պարզապես ասելու բան չունի: Թեև ասելու ինչ կա, եթե Ռուսաստանը, այսպես ասած, սահմանափակում-պատժամիջոցներ է կիրառում հենց Բելառուսի և Ղազախստանի նկատմամբ՝ նրանց մեղադրելով իր շուկա, այսպես ասած, արգելված արևմտյան ապրանքների զարտուղի ներմուծման մեջ: Այլ կերպ ասած՝ Եվրասիական միությունը թղթի վրա մնալիք մի կազմավորում է, որտեղ բոլորը կհետապնդեն իրենց շահերը՝ բացի ամենաթույլ օղակը հանդիսացող Հայաստանից, որը կլինի ընդամենը Ռուսաստանի ձայնը Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերություններում:

Այս ամենը ըստ էության խորացնելու են այն նախադրյալները, որոնք Հայաստանում հանգեցրել էին դրամի կտրուկ արժեզրկման՝ իշխանությունների իսկ խոստովանությամբ: Ներքին տնտեսական հարթությունում էլ ըստ էության իրավիճակը որևէ լուրջ փոփոխության չի ենթարկվել, այսինքն՝ Հայաստան ներդրումների հոսք չի եղել, աշխատատեղ ապահովող նախագծերի, արտահանման աճ չի եղել, որը հնարավորություն կտար խոսելու Ռուսաստանում առկա իրավիճակի ազդեցությունը հակակշռող գործոնների առկայության մասին:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանում էլ ֆինանսական ցնցման հանգեցրած գործոնները ոչ միայն չեն վերանում, այլև պահպանվելու և էլ ավելի խորանալու միտում ունեն, քանի որ Հայաստանն է՛լ ավելի է մերձենում Ռուսաստանի տնտեսությանը ԵՏՄ-ին անդամակցելու միջոցով: Իսկ սա նշանակում է, որ կայունության և կարգավորման մասին իշխանությունների պնդումները, մեղմ ասած, անվստահելի են, քանի որ գործոնները, որոնք ազդում են իրավիճակի վրա, Հայաստանի իշխանությունների ազդեցության գոտուց, նրանց վերահսկողությունից դուրս են:

Սա, իհարկե, չի նշանակում, որ իշխանությունները ոչինչ չեն կարող անել: Ողջ խնդիրն այն է, որ նրանք չեն անում այն, ինչ պետք է: Իսկ պետք է մտածել Հայաստանը խորտակվող նավից կտրելու տարբերակների մասին: Սակայն Հայաստանում այսօր տեղի է ունենում հակառակը, ու Հայաստանի և՛ իշխանությունները, և՛ ոչ իշխանական ուժերը ներկայացնելով, այսպես ասած, քաղաքական ողջ համակարգն իր պերճանքով ու թշվառությամբ՝ Հայաստանը կապում են խորտակվող նավի տախտակամածին՝ հայտարարելով դա որպես փրկություն երկրի համար:

Եվ սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ երկրի փրկության առումով գործողությունների առանցքում պետք է լիներ հակառակը՝ ներքաղաքական պայքարը երկիրը խորտակվող նավից պոկելու շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում