Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը փոխելու համար։ Շաբաթ օրը նախագահական նստավայրում նոր նահանգապետներին ներկայացնելու ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ Իվանիշվիլին իր վերջին հարցազրույցի ժամանակ ասել է, թե ինքը ստիպված է եղել «հետ մղել Արևմուտքի և ԱՄՆ-ի հարվածները»՝ իր քաղաքականության անկախությունը պահպանելու համար։
Նախագահի խոսքով՝ վարչապետն իր քաղաքականությունը Արևմուտքից թեքում է դեպի Ռուսաստան, որի գործակալներին ազատում է բանտերից։
Սաակաշվիլիի կարծիքով՝ չպետք չէ Եվրոպային հեռացնել Վրաստանից, որը միշտ աջակցել է իրենց։
Իվանիշվիլին մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները ՌԴ և Վրաստանի միջև, սակայն ոչ ի վնաս Վրաստանի շահերի։ Ներկայիս փուլում կարող են սկսվել բանակցություններ տնտեսական, մարդասիրական և մշակութային ոլորտների համագործակցությունների վերաբերյալ։
ԱԳ նախարար Փանջիկիձեն հայտարարել է, որ 2008-ի պատերազմից հետո ձևավորված Ժնեևյան բանակցություններին իր աջակցությունն է հայտնում, և որ նրանք պետք է շարունակվեն ու զարգանան։








































