Sunday, 12 07 2026
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը

Սերժ Սարգսյանը՝ ՀՔԾ-ի և դատախազության դիրիժոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2014թ. նոյեմբերի 28-ին՝ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրը, Սերժ Սարգսյանը, ըստ երեույթին, ոչ միայն շնորհավորեց, այլև որպես տոնական նվեր «դաբրո» տվեց ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին` մի դաստիարակչական պատասխան տալ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այս անգամ էլ ՀՔԾ-ի հետ է դատախազությունը հակամարտում:

«Կռիվ կինոյի» սկիզբը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՀՔԾ-ն հրապարակել էր «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործողությունները խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրողի ձեռքին, տապալել էր IPad-ը, իսկ ՀՔԾ-ն այդ արարքում հանցանք չէր տեսել: Նոյեմբերի 28-ին՝ հենց ՀՔԾ աշխատողի օրը, ՀՀ գլխավոր դատախազությունը որոշեց ՀՔԾ-ի որոշումը վերացնել և նոր նախաքննություն նշանակել: Ավելի ուշ Գևորգ Կոստանյանն էլ մյուս պաշտոնյաների նման այցելել էր ՀՔԾ հանդիսավոր նիստին մասնակցելու: Շնորհավորական ուղերձ էր ուղղել նաև Սերժ Սարգսյանը:

ՀՔԾ-ի հորդորը դատախազությանը

Իրենց տոնը նշելուց և խումարից դուրս գալուց հետո ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հրահանգով այսպիսի մի հայտարարություն տարածվեց. «Պետական մարմնի հավասարակշռված վարքին ոչ հարիր ենք համարում, երբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե. «ՀՔԾ-ն նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես անձին՝ Մարինե Խաչատրյանին, տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել»: Տեղին է հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է … դատախազը …»: Այսինքն՝ քրեական գործով նախաքննության ընթացքում բավարար հիմքերի առկայության դեպքում դատախազն իրավասու էր կայացնել անձին տուժող ճանաչելու մասին որոշում: Ինչը քննարկվող քրեական գործի նախաքննության շուրջ 1.5 ամսվա ընթացքում դատախազի կողմից չի կատարվել: Բացի այդ՝ ավելորդ չենք համարում նշել, որ սույն քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է ՀՀ ԳԴ դատախազի կողմից, այն բանից հետո, երբ վերացվել էր արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը, և դատախազը գտել էր, որ առկա են հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ:

Եթե հրապարակման հեղինակի մտահոգությունը լրագրող Մ. Խաչատրյանի՝ որպես տուժողի իրավունքների պաշտպանությունն է, ապա չենք կարծում, որ դատախազությունը տեղյակ չէ ՀՀ քր. դատ. օր. 182-րդ հոդվածի 3-րդ մասի այն դրույթից, համաձայն որի. «Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող…»:

Ակնհայտ է, որ լրագրող Մ.Խաչատրյանի անձը հայտնի էր քրեական գործ հարուցելու պահին, իսկ սույն քրեական գործը հարուցող դատախազն ինքը կարող էր որոշում կայացնել տուժող ճանաչելու մասին, ինչը չի կատարել: Հարկ ենք համարում փաստել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հայտնի հաղորդագրությամբ փորձ է արվել հանրային հնչեղություն ունեցող գործով առիթն օգտագործելով՝ հանրության առաջ արժևորել դատախազությունը՝ մեկ այլ պետական կառույցի աշխատանքները թերագնահատելու հաշվին, առանց անդրադառնալու նույն խնդրի կապակցությամբ դատախազի թույլ տված բացթողումներին:

Գտնում ենք, որ հարկ է այսուհետ հանդես բերել ՀՀ գլխավոր դատախազության նման ծանրակշիռ կառույցին բնորոշ զսպվածություն և հանրությանը տրամադրել իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն՝ ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու համար»: Ակնհայտ է, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի գիտությամբ և խմբագրմամբ տարածված այս հայտարարության տեքստը չէր կարող հրապարակվել, քանի դեռ դրա համար նա չէր ստացել Սերժ Սարգսյանի «դաբրոն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում