Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Թուրքիայի խորհրդարանում կտապալվի, բայց «հարգանքի արժանի քայլ է»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Ցեղասպանության ճանաչման և ներողության օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան: Օրինագծի հեղինակը քրդական ծագումով թուրք պատգամավորն է: Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը, որը Թուրքիայում հայտնի է իր ակտիվ իրավապաշտպան, հայանպաստ գործունեությամբ, Հրանտ Դինքի սպանությունը բացահայտելու կոչերով, խորհրդարան է ներկայացրել մի աղմկահարույց օրինագիծ-առաջարկ: Թունջելն օրենսդիր մարմնին առաջարկում է Թուրքիայում տեղի ունեցած կոտորածները ճանաչել և ներողություն խնդրել:

Օրինագիծը ենթադրում է հետևյալը. Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայերից ներողություն խնդրի:

Առաջարկվող օրինագծի համաձայն` Թուրքիայի նախագահը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի խորհրդարանի ամբիոնից: Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում նախագահը պետք է ընթերցի ներողություն խնդրելու տեքստը: Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները:

Օրինագծով առաջարկվում է նաև ապրիլի 24-ը սգո օր հայտարարել և ամրագրել օրացույցում, ինչպեսև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

Քրդական ծագումով թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին: Այսինքն՝ օրինագծով Թուրքիան պետք է ընդունի հայերի և քրդերի կոտորածները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2008 թ. «Ներողություն» ակցիայի նախաձեռնող, Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրք մտավորական Չենգիզ Աքթարն ասաց, որ օրինագիծը դատապարտված է անհաջողության: Թեև թուրք մտավորականը քուրդ պատգամավորուհու քայլը քաջարի և հարգանքի արժանի որակեց, քանի որ ամեն դեպքում քուրդ պատգամավորուհուն հաջողվել է ևս մեկ անգամ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել խորհրդարանում, սակայն ասաց, որ «այս նախաձեռնությունը նույնիսկ դեբատներով անցնելու հնարավորություն չունի, չեմ կարծում, որ սա ավելի ընթացք կունենա, քան պարզապես ներկայացվելը»:

«Հասկանալի է, որ քրդական կուսակցությունը ցանկանում էր այս հարցը բարձրացնել 2015 թվականից առաջ՝ գուցեև հասկանալով, որ օրինագիծը չի ընդունվի խորհրդարանում: Ի դեպ, սա օրինագիծ է, որը վերաբերում է Թուրքիայի իրականացրած բոլոր ցեղապասնություններին, սա մի ընդհանուր առաջարկ է, և չեմ կարծում, թե կքննարկվի նույնիսկ խորհրդարանում՝ հաշվի առնելով երկրի իշխանության դիրքորոշումը այդ բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասաց Չենգիզ Աքթարը՝ շարունակելով, որ եթե Թուրքիայի իշխանություններն ունենային քաղաքական կամք՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ապա նրանք դա արդեն արած կլինեին առանց օրինագծերի: Իսկ եթե չկա քաղաքական կամք, ըստ նրա՝ չպետք է հուսալ, որ նման օրինագիծը հաջողություն կունենա, թեև Թուրքիայի և աշխարհի պատմաբաննները վաղուց են 1915թ. իրադարձությունները որակել որպես Ցեղասպանություն:

«2015թ. ընդառաջ իշխանությունները կփորձեն ինչ-ինչ «ընդառաջ» քայլեր իրականացնել, սակայն էական առաջընթաց դիրքորոշման փոփոխության հարցում ես չեմ ակնկալում, անակնկալներ չեն լինի: Կարծում եմ՝ ամենաշատը, որ կարող էր լինել, Էրդողանի ներողությունն էր այս տարի»,- նշեց Չենգիզ Աքթարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում