Saturday, 27 04 2024
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին

Սահմանվել են պատվովճար տալու կարգը և չափը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից): ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափը, ինչպես և նախկինում, սահմանվել է 40 հազար դրամ: Պատվովճար է նշանակվել և վճարվում է թե՛ գործող օրենքով, թե՛ մինչ այդ գործող իրավական ակտերով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ ժողովրդական արտիստ և ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:

Պատվովճար նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր տարածքային բաժինների միջոցով, այդ թվում՝ ՀՀ տարածքից դուրս:

Պատվովճարը նշանակվում, պատվովճարի գործը վարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով, վճարվում կանխիկ և անկանխիկ եղանակով՝ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձի դիմումի հիման վրա, այդ թվում՝ լիազորագրով:

Օտարերկրյա պետությունում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճար նշանակելու համար կարող է դիմում ներկայացնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի անցած ուղու արժևորման և դրանց գործունեության համար բոլոր պայմանների ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է նվագախմբին և քառյակին շնորհել «ազգային» կարգավիճակ:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում