Եվրահանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ Google-ը պետք է բաժանել երկու առանձին ընկերությունների՝
IT շուկայում ընկերության մենաշնորհից խուսափելու համար: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Թերթի տրամադրության տակ հայտնված հայտարարության մեջ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս առանձնացնել Google-ի որոնման համակարգը և ընկերությանը պատկանող այլ կոմերցիոն ծառայություններ:
Նշվում է, որ վերոնշյալ որոշմանն աջակցում են Եվրոպայի 2 հիմնական քաղաքական բլոկները՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» և «Սոցիալիստների և դեմոկրատների առաջընթաց դաշինքը»: