Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին չի հասկանում` ինչու է վրացական ընդդիմությունը այդքան վախենում, որ երկրի պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլին քայլի փողոցներով` գրում է վրացական apsny.ge կայքը:
Նրա խոսքով՝ «Կուբլաշվիլիի դատարանը» շարունակում է քաղաքական խաղերը` օրենքը պաշտպանելու փոխարեն:
«Երբ մեղադրյալը իր կամքով վերադառնում է երկիր, նշանակում է` անհրաժեշտ է փոխել խափանման միջոցը, ինչը դատարանը չի կատարել Օքրուաշվիլիի դեպքում: Ինչպես երևում է, «Կուբլաշվիլիի դատարանը» շարունակում է քաղաքական խաղերը՝ օրենքով առաջնորդվելու փոխարեն: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է մեր ընդդիմությունը վախենում, որ Օքրուաշվիլին քայլի փողոցներով»,- ասել է նա:











































