Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է պայմանագիր կնքել Դևիդ Բեքհեմի որդու՝ Բրուքլին Բեքհեմի հետ: Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բրուքլինի հետ պայմանագիր է ստորագրվելու 2015թ. մարտին:
15-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մարզվել «զինագործներ»-ի ակադեմիայում ու հանդես է գալիս «Արսենալ»-ի Մ-16 թիմի կազմում:
«Արսենալ»-ը կարող է Բեքհեմի որդու հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել միայն այն ժամանակ, երբ վերջինս կդառնա 16 տարեկան:





































