Saturday, 18 05 2024
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

ՆԳՆ ստեղծելը Հովիկ Աբրահամյանի՞ ծրագիրն է. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. «Հայաստանի Հանրապետության ծանր սոցիալական, տնտեսական կյանքը, որի պատճառով երկիրը դատարկվում է, մղվել է հետին պլան: Քաղաքական օրակարգում են հայտնվել սահմանադրական և կառուցվածքային փոփոխությունները, ընդդիմության տարբեր թևերի հարաբերությունները, հանրահավաքների-նստացույցների թեման: Անցած շաբաթ իշխանությունն անակնկալ որոշում կայացրեց՝ փոխելու կառավարության կառուցվածքը՝ միավորելով երկու գերատեսչություն՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ստեղծել նոր՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Պաշտոնական հիմնավորումը օպտիմալացումն է, որը բխում է երկրի բյուջեի տնտեսման շահերից: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է ստեղծվում մի հսկա գերատեսչություն, եթե այն կարող էր որևէ վարչության տեսքով ընդգրկվել, ասենք, էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում: Իսկ եթե խնդիրը կառավարման ուռճացված հաստիքացուցակը կրճատելն է, ապա նախարարների, վարչապետի խորհրդականների ու օգնականների, փոխնախարարների ուռճացված ինստիտուտը մի թեթև կրճատելու դեպքում տնտեսական օգուտն ավելի զգալի կլիներ: Ընդ որում, ասում են, օպտիմալացվող նախարարությունները գրեթե ամբողջությամբ են միավորվում, բացառությամբ մի քանի կրկնվող հաստիքների կրճատման: Կառավարությունում վախենում են, որ գործազուրկների բանակը կհամալրի ընդդիմադիրների շարքերը: ՏԿՆ-ի ու ԱԻՆ-ի միավորումը՝ գեներալ ղեկավարով հանդերձ, ոմանք մեկնաբանեցին իշխանության համար մարզերը կառավարելի դարձնելու նկատառումներով, ինչը նախկինում փորձում էին անել՝ նախկին ոստիկաններին մարզպետ նշանակելով: Օդում կախված մնաց ՆԳՆ-ի հարցը: Ինչո՞ւ հանկարծ Հովիկ Աբրահամյանը շրջանառության մեջ դրեց ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը, որը ներառված չէր ներկայիս կառուցվածքային փոփոխությունների օրակարգում և արդիական չէր համարվում:

Ընդ որում, հարցը նախապես չէր քննարկվել, ու երբ Արգամիչն այդ մասին հայտարարել է Ջերմուկում, բոլորն անակնկալի են եկել, այդ թվում՝ Վովա Գասպարյանը: Թեև չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը դա ասել է՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ ՆԳՆ-ն վերականգնելու հարցը եղել է օրակարգում: Նույնիսկ Վովա Գասպարյանի նշանակումից հետո, ասում են, վերջինիս հետ քննարկել են այդ հարցը՝ արժե՞ այն դարձնել քաղաքական գերատեսչություն՝ վերականգնելով ՆԳՆ-ն: Գասպարյանը դեմ է եղել, թերևս միայն այն պատճառով, որ կառավարությանն առընթեր այս մարմինն ուղղակիորեն ենթարկվում է ՀՀ նախագահին, իսկ եթե դառնա նախարարություն, կդառնա քաղաքական կուսակցությունների սակարկման առարկա՝ կոալիցիա կազմելու ժամանակ:

 

Նյութն ամբողջությամբ` hraparak.am-ում

Լուսանկարը՝  Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում