Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

ՌԴ-ում հայ ձեռնարկատիրոջ սպանության համար վճիռ է կայացվել միայն մարդասպանին սպասարկած վարորդի դեմ

Նովոսիբիրսկի շրջանային դատարանը քննել է 2012թ. վերջին «Աստրեյա» կոշիկի ընկերության սեփականատեր Արսեն Սարգսյանի սպանության գործը: Միակ ամբաստանյալը եղել է Ռամիլ Հուսեյնովը, որը մեղադրվել է այն բանում, որ մարդասպանին բերել է գնդակահարման վայր ու տարել նրան: Երդվյալ ատենակալների մեղադրական վճռի հիման վրա նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Դատավարության ժամանակ սկանդալ է տեղի ունեցել. ավագ ատենակալը վկա է գտել և հավակնություններ ներկայացրել առ այն, որ նա ցուցմունքներ տա հօգուտ մեղադրող կողմի: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

2012թ. դեկտեմբերի 4-ին ձեռնարկատիրոջը գնդակահարված էին գնել Կիրովի շրջանում՝ սեփական տան մուտքի մոտ: Որովայնի և կրծքավանդակի երեք հրազենային վնասվածքներով նրան հոսպիտալացրել էին: Շուրջ մեկ օր բժիշկները պաքարել էին նրա կյանքի համար, սակայն ձեռնարկատերը մահացել էր: ՌԴ Քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի շրջանի քննչական վարչությունը սպանության հոդվածով քրեական գործ էր հարուցել (ՌԴ ՔՕ 105 հոդված):

2013-ի գարնանը իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել էին 34-ամյա Ռամիլ Հուսեյնովին: Քննության վարկածով՝ նա իր «Ժիգուլիով» մարդասպանին բերել էր գնդակահարման վայր և տարել: Ենթադրյալ կատարող Ջավիդ Նիֆտիևի և սպանության կազմակերպման միջնորդ Ռաիմ Հալիլովի դեմ հետախուզում է հայտարարվել: Որոշ տվյալներով՝ նրանք թաքնվում են Ադրբեջանում (նրանց գործերի հետաքննությունը դադարեցվել է):

Հանցագործության շարժառիթը, ինչպես նաև սպանության պատվիրատուին պարզել քննիչներին դեռևս չի հաջողվել: Գործի նյութերից հայտնի է, որ հայ ձեռնարկատիրոջ ոչնչացման համար վճարվել է 450 հազար դոլար, որից վարորդ Հուսեյնովին իբրև թե վճարվել է 1.2 մլն ռուբլի:

Գործին ծանոթացած Ռամիլ Հուսեյնովը միջնորդել է ատենակալների ժյուրիի կողմից գործի քննությանը: 2014-ի ապրիլին Նովոսիբիրսկի շրջանային դատարանը կոլեգիա է ընտրել: Դատավարության ժամանակ աղմկալի սկանդալ է բռնկվել: Ինչպես Kommersant-ին պատմել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, ավագ ատենակալը գնացել է կովկասյան խոհանոցի սրճարան, որտեղ սիրում էր լինել գործով վկաներից մեկը: Նա նրա հանդեպ կոշտ հավակնություններ է ներկայացրել ցուցմունքներ ստանալու համար: Սրահում տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել իրավապահ մարմիններին: Ավագ ատենակալին փոխարինել են:

Անցած շաբաթ գործով վճիռ է կայացվել: Ատենակալներին հղված իր ուղերձում Հուսեյնովը, որը նախաքննության և դատական քննության ընթացքում հրաժարվել էր ցուցունքներ տալուց, խնդրել է իրեն արդարացնել: Արդյունքում Հուսեյնովի մեղավորության մասին որոշումն ընդունվել 8 կողմ և 4 դեմ ձայներով: Ատենակալները համարել են, որ մեղադրյալն արժանի է ներողամտության:

Պետական մեղադրողը Հուսեյնովին համար 15 տարվա խիստ ռեժիմով ազատազրկում է պահաջել, սակայն նախագահող դատավոր Օլեգ Եֆիմովը գրեթե կրկնակի նվազեցրել է դատախազի կողմից առաջարկված ժամկետը՝ կայացնելով 8-ամյա ազատազրկման վճիռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում