Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Նոր թիմերի հրամայականը

Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Եվրամիությունը պլան «Բ» չի ունեցել: Դա իհարկե նկատելի էր անզեն աչքով, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո: Սակայն այսօր արդեն հրատապ է հարցը, թե ինչ պլան ունի Եվրամիությունը Հայաստանի մասով ներկայի և ապագայի համար:

Ժամանակն է հստակեցնել այս հարցերի պատասխանները, մինչդեռ այս մասով հստակեցումներ կարծեք թե չկան: Եվրամիությունը հայտարարում է, որ սպասում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանների հստակեցմանը՝ հասկանալու համար, թե ինչ հարաբերությունների սահման է մնում Հայաստանին: Սակայն, ամենայն հավանականությամբ, սպասման գլխավոր պատճառը դա չէ իհարկե: Եվրամիությունը Հայաստանում սպասում է գործընկերային «կղզյակների»: Ակնհայտ է, որ «մայրցամաքներ» այս առումով չեն լինելու մոտ ապագայում, տեսանելի ապագայում: Հույսը «կղզյակներն» են, որոնք, սակայն, չեն ձևավորվում: Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների ճգնաժամն այստեղ է՝ գործընկերային քաղաքական կոմունիկացիաների բացակայությունը: Եվ երբ խոսք է լինում գործողությունների պլանի մասին, ապա անկասկած է, որ պլաններն առաջին հերթին պետք է վերաբերեն հենց այս խնդրի լուծմանը, այսինքն՝ ճգնաժամն այստեղ է, և հաղթահարումը պետք է լինի այստեղ, այլ տեղից հաղթահարում սկսվել չի կարող:

Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների կայուն զարգացման հարցով մտահոգ քաղաքական և քաղաքացիական խմբերը պետք է կենտրոնանան հենց այդ խնդրի լուծման վրա: Սակայն ակնհայտ է, որ այս հարցի վրա կենտրոնացում չկա և՛ Հայաստանում, և՛ Եվրամիությունում: Բայց այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել, քանի որ այն հղի է ոչ միայն զուտ Հայաստանի, այլև ընդհանրապես տարածաշրջանի համար ընդգրկուն խնդիրներով: Հայաստանում խաղից դուրս մնալը Եվրամիության համար սպառնալիք է դուրս մնալ ընդհանրապես տարածաշրջանային խաղից, և սա անկասկած գիտակցվում է Բրյուսելում, նաև այն մայրաքաղաքներում, որոնք առանցքային դերակատարում ունեն Բրյուսելի քաղաքականության մշակման հարցում:

Այս տեսանկյունից խորհրդանշական էր մի քանի օր առաջ Գերմանիայի արտգործնախարարի այցը Ադրբեջան ու Հայաստան: Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ Եվրամիության նոր թիմի՝ նոր Եվրահանձնաժողովի ձևավորումը կհանգեցնի որոշ փոփոխությունների: Սակայն, չնայած եվրոպացի գործընկերների այդ հույսերին, պետք է նկատել, որ այս փոփոխությունները չեն կարող արդյունավետ լինել Հայաստանում նոր թիմերի բացակայության պայմաններում: Ակնհայտ է, որ նոր թիմերի հրամայական կա նաև Հայաստանում, մինչդեռ Հայաստանում մենք արձանագրում ենք այս հեռանկարների առաջ նոր արգելքների սահմանում, կամ, այսպես ասած, Եվրասիական միության կանխարգելիչ միջոցառումների իրականացում: Հայաստանում մեկնարկած «ժողովրդական շարժումը», որ նախաձեռնել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ոչիշխանական հետևորդները, հենց այդ կանխարգելիչ միջոցառումն է, որի նպատակն է Հայաստանում չեզոքացնել նոր թիմերի ձևավորման հեռանկարներն անգամ: Նախադրյալները զգալիորեն չեզոքացված են, և խնդիրը նաև տեսական հեռանկարների բացառումն է կամ, այլ կերպ ասած, Հայաստանում երկրորդ պտույտի հիմքերի ձևավորումը, եթե Եվրամիությունում որոշեն իշխանություններին այլընտրանք դիտարկել ներկայիս զանգվածային ոչիշխանական շարժումը:

Ինչ խոսք, արժե փորձել, թե ի վերջո ով է, որ ավելի շուտ Եվրասիական միության համար փակուղի կմտցնի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները՝ այս իշխանություննե՞րը, թե՞ ապագա իշխանության հավակնորդ այս ոչիշխանական ուժերը: Դա իսկական պլան «Բ» կլինի՝ բառի բուն իմաստով, և պատկերավոր իմաստով կլինի նույնիսկ պլան «Գ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում