Դուբայի իշխանություններն ու արաբ շեյխերը որոշել են կանգ չառնել ու մտադիր են Էմիրություններում կառուցել աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը։ Այս մասին հաղորդում է style.rbc.ru-ն:
Հսկայական կենտրոնը պետք է կառուցվի անապատում՝ Դուբայի մոտ, ու կոչվելու է «Մուհամմեդ բեն Ռաշիդ Սիթի»՝ ի պատիվ Դուբայի էմիրի: Դա լինելու է հսկայական քաղաք, որտեղ հնարավոր է ընդունել 35 մլն հյուրերի:
Առևտրի կենտրոնի տարածքում կառուցվելու է շուրջ 100 հյուրանոց, ինչպես նաև բնակելի թաղամասեր: Դրանից բացի, այնտեղ կկառուցվեն հսկայական այգիներ ու կանաչապատ տարածքներ, որոնց ընդհանուր մակերեսը 30 %-ով կգերացանցի Լոնդոնի Հայդ պարկի կանաչապատ տարածքներին:









































