Saturday, 04 05 2024
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է

Աշխարհում բենզինի գինը նվազել է 30-35, Հայաստանում 4-6 տոկոսով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անցած օրերին շաբաթական երեքանգամյա կտրվածքով դիտանցումներ է կատարել հանրապետության խոշոր բենզալցակայաններում և խախտումներ, չարաշահումներ կամ գերշահույթ արձանագրելու փոխարեն արձանագրել, որ համաշխարհային շուկայում նավթամթերքի գնի նվազմանը զուգահեռ Հայաստանի շուկայում ևս արձանագրվել է 4-6 տոկոս գնանկում: «Նշենք, որ ներմուծման երկրի փոփոխությունը բերել է փոքր, բայց ձեռք բերման գների նվազեցման: Օրինակ, փետրվարից հետո բենզինի ձեռք բերման գները նվազել են շուրջ 5 տոկոսով՝ 25-30 դրամով: Եթե նախկինում գները երկրի ներսում կազմում էին 1 լիտր բենզինի հաշվով 480-490 դրամ, ապա հիմա գները կազմում են 460 դրամ, այսինքն՝ նվազումը կազմում է 4-6 տոկոս: Ընդ որում՝ վերջին նվազումը եղել է հոկտեմբերի 13-15-ին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցեցին ՏՄՊՊՀ-ից:

Նշենք, սակայն, որ վերջին մեկ ամսվա ընթացքում համաշխարհային շուկայում նավթամթերքի գինը անկում ապրեց ավելի քան 30 տոկոսով՝ 1 բարել նավթի դիմաց դառնալով մինչև 82.71 դոլար: Հանձնաժողովի դիտարկմամբ, սակայն, միշտ չէ, որ միջազգային բորսաներում նավթի գների փոփոխությունը ուղղակի պետք է ազդի մեր երկրում բենզինի գների փոփոխության վրա, քանի որ անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի նավթը մատակարարվի գործարաններին, անցնի արտադրական պրոցեսով, ստանա վերջնական ապրանքային տեսք, հետո մատակարարվի առանձին վաճառողներին, որոնք կատարեն արտահանումներ: Ինչպես նաև, ըստ ՏՄՊՊՀ խոսնակի, միջազգային գների համեմատության ժամանակ պետք է հաշվի առնել, թե ինչ գներ են համադրվում՝ ֆյուչերսային, թե՞ սփոթ, բացի այդ՝ կոնկրետ որ երկրների գներն են համեմատվում: Էական գործոն է նաև ժամանակային լագը: «Բացի այդ, մեր ուսումնասիրությունները փաստում են, որ բենզինի մատակարարումը տևում է մի քանի ամիս, ուստի այսօրվա ձեռք բերված բենզինը ՀՀ հասնում է ամիսներ հետո, իսկ մյուս կողմից էլ՝ այդ բենզինը միանգամից բենզալցակայաններ չի մտնում, քանի որ կազմակերպություններն ունեն պաշարներ և անհրաժեշտ է հաշվի առնել նաև այս փաստը»:

Ընդ որում՝ այս անգամ մեզ հետ զրույցում ՏՄՊՊՀ-ից վերջապես հաստատեցին, որ Հայաստանը նավթամթերք ներկրում է հիմնականում Ռուսաստանից, այլ ոչ թե Ռումինիայից և Բուլղարիայից, ինչպես պնդում էին նախապես: Ինչով էլ և պայմանավորված է բենզինի գների ոչ առանձնապես նվազումը: «Մեր երկիր բենզին և դիզվառելիք ներմուծվում է մի քանի ընկերությունների կողմից: Համաձայն մաքսային վիճակագրական տվյալների, սկսել ենք հիմնական ներմուծումներ իրականացնել ՌԴ-ից: Գնագոյացման ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովի համար հիմք է հանդիսանում ընկերությունների ձեռք բերման փաստաթղթերը, զուգահեռաբար ընդհանուր միտումների նպատակով հետևում ենք նաև միջազգային շուկյում տեղի ունեցող գների փոփոխություններին: Հանձնաժողովի ուսումնասիրություններով ակնհայտ է դառնում նաև, որ եթե նախկինում ներմուծումներ էինք իրականացնում Բուլղարիայից, Ռումինիայից, ապա այս տարվանից արդեն ՌԴ-ից: Ըստ մաքսային տվյալների՝ Բուլղարիայից ու Ռումինիայից վերջին խմբաքանակները ներմուծվել են ընթացիկ տարվա փետրվարի 3-ին»,- ասացին հանձնաժողովից՝ հավելելով, որ բենզինի ձեռք բերման գների փոփոխությունը նույն տոկոսով չի կարող ազդել վերջնական գնի փոփոխության վրա, քանի որ նավթամթերքի վերջնական գնի մեջ մեծ մաս են կազմում անուղղակի հարկերը, տրանսպորտային ծախսերը, ուստի ձեռք բերման միավոր փոփոխությունը մեթոդաբանորեն չի կարող նույն չափ ազդել վերջնական գնի վրա:

Նշենք, որ ըստ ՏՄՊՊՀ-ի Հայաստանի բենզինի շուկայում գերիշխող դիրք են գրավում Բարսեղ Բեգլարյնաին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը և «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում