Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գնացքը կանգնեցնելու վերջին շանսը

Մինչ Հայաստանում սպասումներ են ոչ իշխանական եռյակի հանրահավաքի կապակցությամբ, հետաքրքիր իրադարձություններ են զարգանում Հայաստան-ԵՏՄ շրջանակում: Երեկ ասուլիս է տվել Ռուսաստանի մաքսային կառույցի ղեկավարը և հայտարարել, որ Ղարաբաղի ու Հայաստանի միջև մաքսակետի ծրագրեր առայժմ չկան: Ըստ որում, «առայժմ» բառը օգտագործում է հենց նա: Այսինքն՝ այսօր չկան՝ վաղը կարող են լինել, կարևորն այն է, որ վաղվա հիմքերը դրված են, և այդ հիմքը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրն է:

Այդ պայմանագիրը շատուշատ բաների հիմք է, որ վաղը կարող են լինել: Վաղը կարող են լինել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումներ, այսինքն՝ Հայաստանին գազի գնով սպառնալուց զատ՝ Ռուսաստանն արդեն ստանում է մաքսատուրքերի կտրուկ բարձրացմամբ սպառնալու հնարավորություն: Այսինքն՝ Եվրասիական տնտեսական միությունն ակնհայտորեն ավելացրել է Հայաստանի վրա ազդելու Ռուսաստանի հնարավորությունները, դրան գումարած նաև՝ Ղազախստանի և Բելառուսի հնարավորությունները:

Այս իրավիճակում կան մարդիկ, որոնք հասարակությանն առաջարկում են մտքեր, թե ԵՏՄ-ն ինքը հնարավորություններ է Հայաստանի համար: Ըստ որում, սրանք միանգամայն անհամարժեք հնարավորություններ են, ավելին՝ մեկը մյուսին բացառող հնարավորություններ: Եթե Հայաստանը, այսպես ասած, ապրանք վաճառելու հնարավորություն է ստանում, ապա ԵՏՄ եռյակը ստանում է Հայաստանի հանդեպ շանտաժի և սպառնալիքի, Հայաստանին հարվածելու հնարավորություն: Եթե Հայաստանին հարվածեն, ապա էլ ի՞նչ ապրանք վաճառելու մասին է խոսքը: Չտեսնել այս անհամարժեքությունը հնարավորությունների միջև՝ նշանակում է կա՛մ դիտավորյալ փակել աչքերն ու նաև աշխատել հասարակության աչքերը փակ պահելու ուղղությամբ, կա՛մ էլ պարզապես չունենալ բավարար հեռատեսություն և դիտողունակություն, ինչը պակաս վտանգավոր չէ հանրային գործչի և հասարակության հարաբերությունների տեսանկյունից:

Իրերի այս դասավորության պարագայում առնվազն տարօրինակ են հնչում պնդումները, թե ամեն ինչ կփոխվի, երբ Հայաստանում իշխանությունները փոխվեն: Որ Հայաստանում իշխանությունների փոփոխությունը և Սերժ Սարգսյանի հեռացումը հրամայական են՝ քննարկման հարց չէ: Որ Հայաստանում իրավիճակը ենթարկվել է այն աստիճանի մուտացիայի, որ նախընտրելի է ցանկացած իշխանություն, միայն թե տեղի ունենա փոփոխությունն ինքնին՝ ևս դժվար վիճելի թեզ է: Սակայն անվիճելի է, որ բացարձակապես իրականությունից կտրված է այն, որ իշխանությունների փոփոխությունը Հայաստանին հնարավորություն կտա այլ վարք դրսևորել ԵՏՄ-ի շրջանակներում: Չէ՞ որ Հայաստանը զրկված է այլ վարքի հնարավորություններից, փոխարենը ԵՏՄ անդամները ստացել են Հայաստանի վարքը ցանկացած իշխանությունների պարագայում վերահսկելու և տնօրինելու հնարավորություն, և Հայաստանն այստեղ մի շանս կարող է ունենալ, որ կռվեն Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը: Եթե նրանք չկռվեն, ապա ունակ են ցանկացած բան պարտադրել Հայաստանի ցանկացած իշխանության, որովհետև ԵՏՄ պայմանագրով ստացել են երկիրը կոլապսի մեջ գցելու նորանոր հնարավորություններ:

Եվ հենց սա է խնդիրը, որ ԵՏՄ-ին անդամակցած՝ Հայաստանի առումով ներքին իշխանության խնդիրը շեշտակիորեն արժեզրկվում է, վերածվում որոշակիորեն ՏԻՄ-ի, Հայաստանը վերածվում է Եվրասիական միության տեղական ինքնակառավարման համայնքի: Եվ հենց դա է խնդիրը, որ Հայաստանում իշխանափոխության խնդրի թե ֆիզիկական, թե բովանդակային առումով արդյունավետ սպասարկման համար պետք էր արգելակել ԵՏՄ-ին անդամակցությունը, ինչի վերջին շանսը կլինի նոյեմբերի 17-ի խորհրդարանական արտահերթ նիստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում