Tuesday, 07 05 2024
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը թերացումներ ունի, համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություն

Արդեն վեց տարի է՝ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծանր հիվանդ է: 2010-ին պատրիարքի փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը իրականացնում է փոխանորդի գործառույթը:

Պոլսահայ համայնքն այժմ պատրիարքի ընտրություն է պահանջում՝ կապված մի քանի հանգամանքների հետ: «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ գործող պատրիարքը հիվանդ է, անգիտակից, փոխանորդ է նշանակված, որը, սակայն, սահմանափակ ֆունկցիաներ է իրականացում: Հետևաբար, ժողովուրդը պատրիարքի կարիք է զգում, որովհետև պոլսահայությունը ներկայացնող վերին իշխանությունը պատրիարքն է:

«Պատրիարքեն զատ ներկայացուցչական մարմին մենք չունենք: Հետևաբար, եթե դա էլ չկա, ասել է թե մարմին չունենք: Այդ առումով էլ անհանգստություն կա, այդ անհանգստությունները կարճ ժամանակահատվածում ժողովուրդի մեջ էլ կային: Եվ դա էլ պատճառ հանդիսացավ, որ մամուլի էջերն էլ քննարկեցին: Եվ հիմա արդեն համայնքային մարմինների ընդհանուր ժողովի մեջ էլ համաձայնություն գոյացավ, որպեսզի շուտափույթ կերպով ընտրության կարգադրություն լինի: Հիմա սպասում ենք, թե պատրիարքի փոխանորդը ինչպե՞ս պետք է այս ընթացքին դեմ գնա»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով՝ թեև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին տեսնում են որպես պատրիարքության ամենաբարձր ներկայացուցիչ, քանի որ ընտրված չէ, իրեն պատրիարքի տեղ չեն դնում, թեև հարգում են նրան, բայց երբեք պատրիարքի տեղ չեն դնում:

«Նախ՝ պետք է մենք պահանջատեր լինենք, որ սպասենք թուրքական իշխանություններն՝ ինչ կորոշեն: Հիմա եթե պատրիարքարանի շրջանակները՝ փոխանորդը և կրոնական ժողովը համաձայնեն, պաշտոնական դիմում պետք է ներկայացնենք և սպասենք, թե կառավարությունը կամ պետությունը ինչ կասի: Բոլոր հաստատությունների ներկայացուցիչները միաձայն այս որոշումը ցանկացան»,- հավելեց նա:

Բ. Էստուկյանը պատմեց, որ երբ պատրիարքի հիվանդությունը հրապարակվեց, այն ժամանակ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն էին կողմնակից, պնդում էին՝ քանի պատրիարքը կենդանի է, նման բան չանենք, իսկ այսօր հայտնի է, որ հիվանդ պատրիարքն անմիջապես վախճանվելու նպատակ չունի, ուստի բոլորի կողմից անհրաժեշտություն է առաջացել պատրիարքի ընտրության:

Համայնքում արդեն իսկ հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունեցել չորեշաբթի օրը, և հիմա այդ որոշումը պաշտոնապես պետք է փոխանցվի պատրիարքարան:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը՝ որպես պատրիարք հարգված անձնավորություն է, մինչդեռ Արամ Աթեշյանն այդ տարիներին թերացումներ ուներ աշխատանքում, որովհետև պատրիարքական աթոռը ժողովուրդը համախմբելու և որոշ խնդիրների շուրջ լուծում գտնելու աթոռ է, ուստի այս մասով թերացում կա: «Հարսանիք, պատարագ, թաղում նման դեպքում թերացում չկա, բայց եկեղեցու հեղինակության բացակայությունն է զգացվում»,- հավելեց նա:

Համայնքը արդեն գիտի՝ ո՞ւմ է ուզում տեսնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին որպես փոխարինող, Բագրատ Էստուկյանը նշեց, որ այդ մասին այսօր խոսելը շատ վաղ է, որովհետև պետք է նախ տեսնել ովքեր են թեկնածուներ, նախ դա պետք է հստակեցնել:

Նա նշեց, որ նախնական երեք անուն է շրջանառվում՝ պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, երրորդ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:

Իսկ ինչ վերաբերում է թուրքական իշխանությունների հետ հարաբերություններին, Բագրատ Էստուկյանը նշեց, որ բոլոր պատրիարքներն էլ, պատրիարքի ներկա փոխանորդն էլ միշտ լավ հարաբերությունների մեջ են եղել թուրքական իշխանությունների հետ:

http://i.tmgrup.com.tr/dailysabah/2014/10/21/HaberDetay/1413896672167.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում