Արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի առաջնեկը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենասիրելի երեխա՝ հայտնում է Hello-ն՝ հղում անելով YouGov ընկերությանը, որը զբաղվում է մարքեթինգային հետազոտություններով:
Արքայազն Ջորջին ամենասիրելի երեխա է համարել հարցվածների 32 տոկոսը, երկրորդ տեղում է Վիկտորյա ու Դևիդ Բեքհեմների դուստրը՝ Հարփերը:
Բացի այդ՝ կազմվել է նաև Մեծ Բրիտանիայի ամենալավ ծնողների վարկանիշային աղյուսակը: Ամենաօրինակելի հայր է ճանաչվել դերասան Քոլին Ֆերտը (ձայների 20 տոկոս), իսկ լավագույն մայր՝ դերասանուհի Հոլլի Ուիլոուբին (24 տոկոս):