Tuesday, 30 04 2024
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով

Ընդդեմ «սառը ցնցուղի»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սամվել Կարապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ հանգստանում է Դուբայում: Այս հանգիստը, եթե դատելու լինենք մամուլի հրապարակումներից, ըստ էության, արդեն ավանդական է, և նման հավաք-հանգստի մասին պարբերաբար հրապարակումներ լինում են: Սակայն վերջին հրապարակումը պետք է առանձնահատուկ համարել՝ հաշվի առնելով այն, որ Դուբայում միլիարդատեր Կարապետյանի և Հայաստանի մոնոպոլիստ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ հանգստացող Գագիկ Ծառուկյանը այսօր ունի լիովին այլ կարգավիճակ՝ հոկտեմբերի 10-ից սկսած: Նա նոր ժողովրդական շարժման առաջնորդներից է, իսկ շարժման մասին նրա իսկ ներկայությամբ հռչակել է ՀԱԿ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելին ասենք, որ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, հենց առաջնորդն է, քանի որ ոչ մի կասկած լինել չի կարող, որ այդ շարժման բազմամարդությունն ու այսպես ասած ֆունկցիոնալությունը ապահովվում է Գագիկ Ծառուկյանի խարիզմայի և նյութական աջակցության արդյունքում: Եվ ուրեմն շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում. ժողովրդական շարժման առաջնորդ, որը և նրա կուսակիցները հանրահավաքների ընթացքում ահազանգում են, զանգ են խփում երկրի աղետալի վիճակի, կործանվող տնտեսության և արտագաղթի մասին, բայց հանգստանում է Դուբայի թանկարժեք հյուրանոցներում:

Խնդիրն այն է, որ Հայաստանի նման տոտալիտար կամ ավտորիտար երկրում, որտեղ խոսվում է իշխանության բռնազավթման և ամեն գնով վերարտադրության մասին, ժողովրդական շարժման առաջնորդները՝ իրական ժողովրդական շարժման, երևի թե կարող են միայն մի տեղ «հանգստանալ»՝ բանտում: Սակայն, երևի հենց այստեղ է նոր շարժման առանձնահատկությունը, և սրանով է, որ նոր շարժումը տարբերվելու է նախորդ ժողովրդական շարժումներից, սա է լինելու նոր շարժման հաջողության գրավականը:

Ինչպես «Խաթաբալադա» ներկայացման հերոսներից մեկը կասեր՝ ով է ասել, որ պոետները պետք է սոված լինեն: Իսկապես, ով է ասել, որ ռեժիմների դեմ պայքարող ժողովրդական շարժումների առաջնորդները պետք է զրկանքներ կրեն, ինտելեկտուալ լինեն և այլն: Կարևորը, որ լինեն վճարունակ և վարձեն ինտելեկտուալների, իսկ քանի որ առաջնորդների վրա է ընկնում ամենամեծ պատասխանատվությունը, նրանք պետք է լինեն առավելագույնս հարմարավետ պայմաններում և հանգստանան ինչքան հնարավոր է լավ, որովհետև ինչպես ասում են՝ ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում է, կամ ով ինչպես հանգստանում է, այդպես էլ իշխանափոխություն է անում: Ավելին՝ չբացառենք, որ իշխանություններին անակնկալի բերելու համար նոր ժողովրդական շարժումը շուրջօրյա հանրահավաքներ կսկսի ոչ թե Ազատության հրապարակում, այլ հենց Դուբայում, որտեղ «սառը ցնցուղը» ուղղակի անհասանելի կլինի՝ 50 աստիճան շոգին ո՞ր մի ցնցուղը սառը կմնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում