Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Այն ինչ չստացվեց Վրաստանի և Ուկրաինայի հետ, ստացվեց Հայաստանի հետ․ Պուտինը ԵՏՄ-ն ընդլայնում է շանտաժով

Եվրասիական տնտեսական միությունը Վլադիմիր Պուտինի փառավոր ինտեգրացիոն նախագիծն է, որը մինչև վերջերս իր մեջ ներառում էր Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, գրում է: Մինսկում տեղի ունեցած գագաթաժողովում դրան միացավ նաև Հայաստանը: Սակայն դա չի նշանակում, որ այդ նախագիծը հրապուրիչ է թվում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների համար: Լեհական Gazeta Wyborcza թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել բելառուս քաղաքագետ Վլադիմիր Մացկևիչը:

«Ռուսաստանը պետք է շանտաժ կիրառեր, որպեսզի ստիպեր Հայաստանին սկզբում հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից, իսկ հետո միանալ Եվրասիական միությանը: Մոսկվան պատրաստակամություն ցուցաբերեց զենք վաճառել Ադրբեջանին, որից հետ Հայաստանը տարածքային վեճ ունի, և սպառնաց բարձրացնել գազի գինը: Միայն այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը համաձայնվեց դառնալ ռուսական ինտեգրացիոն նախագծի մի մասը»,- ասել է բելառուս քաղաքագետը:

Նա նշել է, որ այն ինչ չստացվեց Վրաստանի և Ուկրաինայի հետ, ստացվեց Հայաստանի հետ: Բայց դա, ըստ նրա, ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինտեգրացիոն նախագիծը հրապուրիչ չէ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար: Հակառակ դեպքում ո՛չ ճնշումների, ո՛չ շանտաժի կարիք չէր լինի:

«Իհարկե կարող է թվալ, որ Բեռառուսը և Ղազախստանը դրան միացել են սեփական կամքով: Աստանայի և Մինսկի համար դա առաջին հերթին տնտեսական գործընթաց է: Ղազախստանը շահագրգռված է լավ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, քանի որ աշխարհագրական առումով Ռուսաստանն այն բաժանում է Եվրոպայից: Հետևաբար Ռուաստանի հետ մերձեենալով՝ նա առաջ է տանում իր տնտեսական շահերը: Իսկ Բելառուսը, չնայած որ Եվրոպայում է, ռուսական շուկան նրա համար չափազանց կարևոր է, քանի որ բելառուսական ապրանքները մրցունակ չեն եվրոապական շուկայում»,-

Քաղաքագետի կարծիքով՝ Եվրասիական միությունը դարձել է «բռնապետերի յուրօրինակ ակումբ, որի նպատակն է «կոնսերվացնել» ներկա իրավիճակը»: «Հակաժողովրդավարական կապը, որի միացնում է այս վարչակարգերը, շատ կարևոր բաղադրիչ է այդ միությունում»,- ասել է նա:

Մացկևիչը կարծում է, որ Եվրասիական միության զգալի ընդլայնում պետք չէ սպասել:

«Պոտենցիալ մասնակիցների ցուցակից կարելի է ջնջել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնք ձգտում են եվրաինտեգրման: Ուզբեկստանը, որտեղ ցարական դիկտատուրա է տիրում, շահագրգռված չէ Ռուսաստանի հետ որևէ ինտեգրմամբ: Ադրբեջանն իր հումքն ունի՝ նավթ և գազ, և նրա քաղաքականությունը կախված չէ Ռուսաստանից: Թուրքմենստանը մեկուսանում է աշխարհից և հստակ ակնարկում, որ իր ապագան որևէ ինտեգրացիոն նախագծում չի տեսնում»,- նշել է փորձագետը՝ հիշեցնելով որ մնում են միայն Ղազախստանը և Տաջիկստանը: Դրանք, ըստ նրա, աղքատ երկրներ են, ուստի շահագրգռված են Ռուսաստանի հետ ինտեգրմամբ, քանի որ դրանում են տեսնում իրենց տնտեսական զարգացման բանալին: Մինչդեռ այդ երկրներն ընդունելով Եվրասիական միության՝ Ռուսաստանը ստիպված կլինի պահել նրանց: «Եվ դա միակ բանն է, որի վրա Կրեմլը կարող է հույս դնել»,- եզրափակել է Մացկևիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում