1931թ. հոկտեմբերի 12-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Հիսուս Քրիստոսի արձանը (Cristo Redentor), տեղեկացնում է Calend-ը:
Այն տեղադրված է Կորկովադու բլրի գագաթին՝ ծովի մակերևույթից 704 մետր բարձրության վրա:
Արձանի բարձրությունը 30 մետր է՝ չհաշված 7 մետրանոց պատվանդանը, այն կշռումէ 1140 տոննա, արձանի գլուխը 35,6 տոննա է, ձեռքի յուրաքանչյուր դաստակը՝ 9,1 տոննա: Արձանի ձեռքերի տարածությունը 23 մետր է:
Արձանի տեղադրման գաղափարը ծագեց 1922-ին՝ Բրազիլիայի անկախության հարյուրամյակի տոնակատարությունների ժամանակ:
Հայտնի շաբաթաթերթն այն ժամանակ ազգի խորհդանիշի մրցույթ հայտարարեց: Հաղթեց Հեկտոր դա Սիլվա Կոստայի նախագիծը, որը պատկերում էր ձեռքերը լայն բացած Հիսուսին: