Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Ներքաղաքական ճակատագրական բացթողում

Ոչ իշխանական հանրահավաքային շարքը, եթե մի կողմ դնենք առկա քաղաքական նպատակները, խնդիրները, ենթատեքստերը, կուլիսներն ու մնացյալ հայկական քաղաքական կյանքի ավանդական «ատրիբուտները», առնչվում է Հայաստանի համար շատ կարևոր խնդրի՝ ապակենտրոնացման: Ապակենտրոնացումը, թերևս, կարելի է համարել ժամանակակից Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը:

Ամեն ինչ կենտրոնացված է և կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում` սկսած նյութական ռեսուրսներից, ժողովրդագրական առանցքից, մինչև մշակույթ, հասարակական-քաղաքական կյանք: Խոսենք հասարակական-քաղաքական կյանքի ապակենտրոնացման մասին: Կենտրոնացված համակարգի, կենտրոնացված իրողությունների, կենտրոնացված մեթոդաբանության բոլոր փորձերը մատնվել են անհաջողության: Մարզային բողոքական ռեսուրսը եկել է Երևան, միացել, կենտրոնացել իքս քանակով և կրիտիկական էներգիայով և բախվելով իշխող համակարգի պատին` տեղի տվել: Մի քանի անգամ:

Ի դեպ, հետաքրքրական է, որ իշխող համակարգը գործում է հիմնականում ապակենտրոն սկզբունքով: Այսինքն` համակարգը ինքնապահպանման և կառավարման մեխանիզմները հնարավորինս իջեցրել է հասարակական ստորին շերտեր և ձևավորել ցանց, որը սարդոստայնի նման է: Հակառակ կողմից եղել է ոչ թե այլընտրանքային ցանցի ձևավորում, այլ կենտրոնացման, ավելի շատ ռեսուրսներով, ավելի հոծ զանգվածներով կենտրոնանալու փափագ, նշվել են թվաքանակներ և այլն: Արդյունքը եղել է այն, որ ամեն ինչ հասել է պատին ու քանդվել:

Ներկայումս էլ, չնայած մարզային հանրահավաքներին, այնուհանդերձ միտումը կենտրոնացումն է՝ եկեք Երևան հոկտեմբերի 10-ին, ցույց տանք: Իրականում, եթե անգամ ենթադրենք, որ հրավիրող ուժերը իսկապես անկեղծորեն ինչ-որ բան են ուզում ցույց տալ հանուն հասարակության, ոչ թե հանուն իշխանության հետ զանազան նոր գործարքների, ապա միևնույն է, առկա, կրկնվող մեթոդաբանությունն արդեն իսկ նախանշում է ավանդական արդյունքը և կուտակված էներգիայի ապարդյուն մսխումը: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ապակենտրոնացնելու միտումներ ցուցաբերեց Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին, սակայն, ի վերջո, նրա մոտ էլ ամեն ինչ ավարտվեց ավանդականի նման, քանի որ ապակենտրոնացումը, պարզվեց, ոչ թե ռազմավարություն էր, այլ կենտրոնացված գործողությունների ռազմավարության մեջ մարտավարական հնարք: Նա էլ իրադարձությունները ապրիլի 9-ին կենտրոնացրեց մեկ տեղում և համակարգին հնարավորություն տվեց հարցը լուծել մի «հարվածով»: Բարեբախտաբար, այս անգամ առանց մարդկային զոհերի:

Որևէ երաշխիք չի կարող լինել, որ ապակենտրոնացված հասարակական-քաղաքական կյանքը կարող է բերել առավել արդյունավետ լուծումների: Բայց երբ մի քանի անգամ ձախողվել է միևնույն՝ կենտրոնացված մեթոդաբանությունը, երևի թե արդեն ժամանակն է փորձել ապակենտրոնացման ռազմավարությունը, երբ ոչ թե մարզային բնակչությունը կբերվի Երևան ինչ-որ հարց լուծելու, այլ քաղաքական գործընթացները կցանցավորվեն մարզերում, շրջաններում, գյուղերում` առավել ակտիվ և մշտական աշխատելով տեղի բնակչության, քաղաքացիների հետ, քաղաքականությունը, հասարակական-քաղաքական կյանքը նրանց համար, ըստ էության, հանելով «գաստրոլյորի» կարգավիճակից և քաղաքական կյանքը, հասարակական ակտիվությունը դարձնելով որոշակի առօրյա, ներդնելով հնարավորինս լայն մասնակցայնության մեխանիզմներ, թեկուզ հանդիսատեսի կարգավիճակով մասնակցայնության:

Տեղական ռեսուրսի, տեղային մարտավարության հաջողությունն ու արդյունավետությունը տեսնելու առիթներ են առանձին գյուղերի բնակչության դժգոհությունները այս կամ այն հարցով, երբ ընդամենը մեկ գյուղը կարողացել է բավական աղմուկ հանել և ստիպել իշխանություններին այս կամ այն հարցում գնալ զիջումների: Ուրեմն ինչու չփորձել այդ կոմունիկացիաները հաղորդակից դարձնել արդեն քաղաքականությանը և շարժվել ցանցային ճանապարհով: Խոսքը չի վերաբերում միայն ոչ իշխանական ուժերին: Խոսքը վերաբերում է ընդհանրապես բոլոր ուժերին, որոնք հավակնում են Հայաստանում լինել քաղաքականությամբ զբաղվող թիմեր: Առավել ևս` այն թիմերը, որոնք ներկայումս ակտիվ գործընթացի մեջ չեն, բայց ունեն ապագա ակտիվության ծրագրեր կամ հավակնություն, պետք է արդեն իսկ սկսեն աշխատանքը մարզերում և նախաձեռնեն ապակենտրոնացված քաղաքականության գործընթաց:

Այստեղ պետք չէ շփոթել, այսպես ասած, կուսակցությունների մարզային մասնաճյուղերի ակտիվ ձևավորման գործընթացի հետ: Մասնաճյուղերը պետք է լինեն գործիք, սակայն ոչ նպատակ: Խոսքը մարզերում, շրջաններում հասարակական-քաղաքական կյանք նախաձեռնելու մասին է, այսինքն` օրակարգ ձևավորելու և դրա հանդեպ հանրային հետաքրքրություն ու շահագրգռություն առաջացնելու: Այս խնդիրը Հայաստանում բացարձակ թերագնահատված է, որովհետև այն պահանջում է իսկապես մեծ աշխատանք, որն առնվազն առաջին փուլում գրեթե զրկում է շոուի, աղմուկի, ամբոխավարության հնարավորությունից, ինչը Հայաստանում հանդիսանում է քաղաքական գործունեության շարժիչը, իսկ գուցե նույնիսկ պարզապես հոմանիշը:

Որպես շարժիչ այն վաղուց աշխատում է «նեյտրալ» ռեժիմում և անընդունակ է ապահովել ընթացք դեպի առաջ: Որպես հոմանիշ այն հանգեցրել է հայաստանյան հանրության ապաքաղաքականացմանը, որովհետև քաղաքականացվածությունն իրականում դրանով հետաքրքրվածությունը կամ ամեն խոհանոցում նախագահի հավակնությամբ խոհարարուհի ունենալը չէ: Քաղաքականացվածությունը այն չէ, թե ինչ կաներ մարդը երկրի համար, եթե նախագահ լիներ, այլ այն, թե ինչ է ինքն անում պետության համար` լինելով քաղաքացի:

Հայաստանի մարզերում կա բավական «խորը թաղված», բայց բավական արժեքավոր հանրային ռեսուրս՝ քաղաքականացնելու համար: Պարզապես պետք է գործընթացը տանել դեպի ռեսուրսը՝ դրա թափն ընդլայնելու համար: Հակառակը գուցե մեծացնում է մասսան, բայց նվազեցնում է ճակատային գիծը: Հայաստանի իշխող համակարգի դեմ արդյունավետ պայքար հնարավոր է ճակատի հնարավորինս լայն գծով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում