Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

ՀՅԴ-ն կբոյկոտի՞, թե՞ կմասնակցի ընտրություններին

Քիչ առաջ ավարտվել է Դաշնակցություն կուսակցության արտահերթ Գերագույն ժողովը, որը մեկնարկել էր առավոտյան: ՀՅԴ-ն այդ ժողովում պետք է որոշում կայացներ, թե 2013թ. նախագահական ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ նախագահական ընտրությունների մասնակցության հետ կապված Գերագույն ժողովում որոշում ընդունվել է, բայց այդ մասին հանրությանը կտեղեկացնեն վաղը հրավիրվող մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն շաբաթներ առաջ 7 կետից բաղկացած պլատֆորմ էր հրապարակել և հայտարարել` որ ուժը կամ որ թեկնածուն ընդունի այդ պայմանները և դրանք կատարելու երաշխիքներ տա, միգուցե նրան էլ պաշտպանեն, եթե, իհարկե, իրենք թեկնածու չառաջադրեն: Բայց միաժամանակ ՀՅԴ անդամները հայտարարում էին, թե իրենց կետերը լավագույնս կարող են իրենք կատարել, և չէին բացառում, որ սեփական թեկնածու կառաջադրեն:

Ի դեպ, վերջերս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյյանը հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկել իրենց պլատֆորմը: Նրանք հետո հայտարարեցին, որ Ս. Սարգսյանը չի ընդունել իրենց պլատֆորմի 2 կետերը: Ավելի ուշ մամուլում հրապարակում եղավ, որ ՀՅԴ-ն միգուցե թեկնածու առաջադրի, և կառաջադրի թերևս որևէ ընտրություններում չառաջադրված անդամի: Տվյալ դեպքում խոսքը Ա. Ռուստամյանի մասին էր:

Հիշեցնենք նաև, որ Ա. Ռուստամյանը առաջին գործիչն էր, ով մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր, թե կարելի է քննարկել նաև նախագահական ընտրությունները բոյկոտելու տարբերակը:

Ավելի ուշ նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարեց խորհրդարանական երկրորդ խոշոր կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը»: Այսօր իր չառաջադրվելու մասին հայտարարեց նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Չի բացառվում, որ վաղը ՀՅԴ-ն նույնպես հայտարարի ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ կստացվի, որ քաղաքական դաշտի մի քանի հիմնական ուժեր բոյկոտում են 2013թ. նախագահական ընտրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում