Ֆրանսիական ԶԼՄ-ներն ու հրատարակիչները չեն կարողանում գտնել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Պատրիկ Մոդիանոյին՝ հայտնում է TASS-ը՝ հղում անելով փարիզյան «Գալիմար» հրատարակչությունում իր աղբյուրին:
«Մեզ ոչ մի կերպ չի հաջողվում կապվել Պատրիկ Մոդիանոյի հետ՝ չնայած մենք ունենք նրա հեռախոսահամարները»,- հայտնել են հրատարակչությունից:
«Մեզ հայտնի է, որ նաև Շվեդիայի ակադեմիայի ղեկավարությունը չի կարողացել կապ հաստատել Մոդիանոյի հետ անգամ այն բանի համար, որ նրան հայտնի ուրախալի լուրը»,- հայտնել են «Գալիմարից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոդիանոն ստացել է գրականության Նոբելյան մրցանակ:
Հեղինակի գրքերի մեծ մասը հիմնված է նրա կյանքի ու Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օկուպացիոն շրջանի իրադարձությունների հետ:









































