Apple ընկերությունը համակարգչի արտադրությամբ աշխարհում հինգերորդն է: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով International Data Corporation ընկերության զեկույցին:
2014 թ. երրորդ եռամսյակի ընթացքում ընկերությունը մատակարարել է 4,9 մլն համակարգիչ՝ քիչ ավելի, քան 1 տարի առաջ (4,5 մլն հատ), ինչն ընկերությանը հնարավորություն է տվել IDC վարկանիշային ցուցակում զբաղեցնել հինգերորդ տեղը:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել են Lenovo-ն և HP-ն՝ 15,7 մլն և 14,7 մլն համակարգիչ, համապատասխանաբար:
Անհատական համակարգիչների վաճառքը III եռամսյակում նվազել է 1,7%-ով՝ մինչև 78 մլն հատ:









































