Չինաստանում բնակվող աշխարհի ամենաերիտասարդ ցանցահենի «հաշվին» արդեն մի քանի խուլիգանական արարքներ կան: 13-ամյա դպրոցականներն ինչի ասես պատրաստ են՝ խուսափելու տնային առաջադրանքների կատարման անհրաժեշտությունից: Սակայն քչերին կհաջողվի կոտրել սեփական դպրոցի առցանց համակարգը և ներբեռնել ճիշտ պատասխանները: Դա հաջողվել է Վան Ժենյանգին: Այս մասին հայտնում է Fedpost-ը:
Մեկ անգամ էլ նա կոտրել է համացանցային խանութը: Չցանկանալով ամիսներ շարունակ գումար հավաքել՝ նա փոխել էր ցանկալի Xbox խաղային սարքի գինը:
Տղան արդեն համագործակցում է Պեկինի Ցինհուա համալսարանի հետ՝ զբաղվելով կիբերանվտանգության հարցերով:








































