Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Չիմանալով ինչ կստանանք ՌԴ-ից՝ զրկվենք Արևմուտքի՞ց

Շատ մոտենալով ՌԴ-ին՝ կհակասենքԱրևմուտքին այն դեպքում, երբայսօր ՌԴ-ն ինքն է կախված Արևմուտքից։Չիմանալով ինչ կստանանք ՌԴ-ից՝ կզրկվենք Արևմուտքից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն՝ անդրադառնալով ԵՄ ներկայացուցիչների կողմից Հայաստանին ուղղված այն նախազգուշացումներին, որ եթեՀայաստանը որոշի միանալ որևէ մաքսային միության, դա անհամատեղելի կլինի Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք երկկողմ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ:

Արա Պապյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանների պահպանումն իրականացվում է ոչ հայկական ուժերի և կառույցների, այլ ռուսական սահմանապահ զորքերի կողմից, եթե այս ամենին ավելանա նաև Եվրասիական միությունը, լուրջ հարց կառաջանա՝ արդյոք Հայաստանի արտաքին հարաբերությունների իրականացումը որքանո՞վ է Հայաստանի ձեռքում: Ըստ նրա՝ եթե արտաքին հարաբերությունների իրականացման կարողությունները տալիս ենք այլոց, կորցնում ենք մեր ինքնիշխանության մի մասը, և եվրոպացիները դա հասկանում են:

«Մտահոգությունս այն է, որ ես երկար ժամանակ չկարողացա հասկանալ մանրամասները Եվրասիական միության, ի դեպ ամենակարևորը հենց այդ մանրամասներն են, իսկ սկզբունքորեն համաձայնություն տալ մի բանի, որ չգիտես թե ինչի կվերածվի, վտանգավոր է: Ուստի Արևմուտքի մտահոգությունն արդարացված է»,- նշեց Արա Պապյանը: Նրա դիտարկումներով՝Արևմուտքից նախազգուշացումները պայմանավորված եննաև այս տարվա ընթացքում սրված Արևմուտք-ՌԴ հարաբերություններով, ուստիՀՀ-ի համար խուսանավելուքաղաքականությունը կդառնաավելի դժվար:

«ՌԴ-ն, ի վերջո, ակնհայտորեն,փորձ է կատարում վերականգնելու Սովետական Միությունն՝ ավելի փոքր չափերով: Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, թե դա թույլ չեն տա, հենց այդ մտահոգության արտահայտությունն էր: Ես դեմ եմ դրան, ինձ համար հասկանալի չէ, թե ինչին էր մեզ պետք այս քսան տարվա տառապանքը, եթե մենք նորիցպետք է վերադառնանք նույն ջարդված տաշտակի առաջ: Այն մարդիկ, ովքեր խոսում են, որ նման միությունը ՌԴ-ի հետ մեզ օգուտներ կտա, միակողմանի ենհարցին մոտենում: Երբ մենք չափից ավելի ենք մոտենում ուժային որևէ կենտրոնի՝ լինի դա Արևմուտք,լինի ՌԴ, ուրեմն մենք հակասում ենք մյուս թևին: Շատ մոտենալով ՌԴ-ին՝ մենք կհակասենքԱրևմուտքին, իսկ այսօր ՌԴ-ն ինքն է կախված Արևմուտքից՝ վարկերի տեխնոլոգիաների կարիք ունի»,- մեկնաբանեց Արա Պապյանը՝ հավելելով, որ չիմանալով ինչ պետք է ստանանք ՌԴ-ից՝ կզրկվենք Արևմուտքից:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան հանդես էր եկել հայտարարությամբ, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և «ԵվրԱզԷս»ի միջև, այնուհետև օրեր առաջ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստնէր խոսել այս մասին՝ ասելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կարող է հակասել Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությանը: Այս հայտարարություններին հաջորդեցԵվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչի՝ Եվրամիության պաշտոնական տեսակետի ներկայացումը Հայաստանի` Ռուսաստանի ու մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ մաքսային միության մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա նշել էր. «Եթե Հայաստանը որոշի միանալ որևէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք երկկողմ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ։ Բանն այն է, որ Մաքսային միությունն ընդհանուր արտաքին առևտրական քաղաքականություն ունի, և անհատ երկրները, որոնք անդամակցում են այդ մաքսային միությանը, այլևս ինքնիշխան չեն իրենց արտաքին առևտրի քաղաքականության բնագավառում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում