Sunday, 12 07 2026
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

ՀՀ իշխանությունն՝ ընդդեմ հիպերմարկետների «Կարֆուր» ցանցի. մամուլ

Այս տարվա սեպտեմբերին լուրեր տարածվեցին, թե հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցն առևտրական կենտրոն է բացելու Հայաստանում՝ հայտնի «Դալմա մոլում»: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նշվում էր, որ այդ հիպերմարկետը կունենա 10 հազար քառակուսի մետր տարածք: «Դալմա մոլում» հայտնված պաստառը հիմնավորում էր այդ լուրերը: Նաև նշվում էր, որ «Կարֆուր» հիպերմարկետը կբացվի հենց այս տարվա նոյեմբերին: Ոչ միայն չբացվեց այլև այդ ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն տարվել: Եվ ուրեմն՝ ինչ է տեղի ունեցել: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչով է կարևոր «Կարֆուրի» բացվել-չբացվելու պատմությունը, «ՀԺ»-ն պարզաբանում է, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ապրանքանիշը. «Կարֆուրն» իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում: Տարբեր երկրներում այն ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն: Դրանցում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ, իսկ տարեկան հասույթը կազմում է մոտ 100 միլիարդ եվրո: Եվ ուրեմն, այս հսկայական ընկերության մտադրությունը՝ մեր երկրում գործունեություն ծավալելու առումով, արդեն իսկ ուշագրավ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի մոտ 50 տարվա բյուջեի չափ տարեկան շրջանառություն ունեցող «Կարֆուրը» լուրջ, չափազանց լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր օլիգարխների համար: Խնդիրն այն է, որ «Կարֆուրը» հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, իսկ տեղական արտադրողներից ապրանքներ վերցնելիս՝ չափազանց բծախնդիր է դրանց որակի և գնի նկատմամբ: Այն ժամանակ, երբ «Կարֆուրը» նոր էր հայտնել իր մտադրությունը՝ գործունեություն ծավալել Հայաստանում, այս «փոքր» դետալը դուրս էր մնացել մերոնց ուշադրությունից: Հետագայում, սակայն, մեր օլիգարխները, որոնք միաժամանակ և սուպերմարկետների տերեր են, և խոշորագույն ներկրողներ, հասկացել են սա ու խառնվել իրար:

«ՀԺ» տեղեկություններով, «Կարֆուրի» հարցը մի քանի անգամ թեժ քննարկումների թեմա է դարձել իշխանական ամենաբարձր օղակներում: Օրինակ, հաշվարկ է արվել, որ եթե «Կարֆուրը» ներկրի շաքարավազ, ալյուր, ձեթ… ապա իր հիպերմարկետում դրանց գները 25-40 տոկոսով ցածր կլինեն, քան հիմա մեր սուպերմարկետներում վաճառվող նույն ապրանքները: Շատ ու շատ այլ ապրանքներ, անշուշտ, կլինեն ավելի թանկ: Բայց պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե պարզվի, որ «Դալմա մոլում» գտնվող «Կարֆուր» հիպերմարկետում շաքարավազն արժե ոչ թե 400 դրամ, ինչպես մեր գործող սուպերմարկետներում, այլ 300-320 դրամ: Շատ արագ «Կարֆուրը» կդառնար շաքարավազի խոշոր, եթե ոչ՝ միակ ներկրող: Նույնը նաև այլ ապրանքների դեպքում: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե մեր մաքսայինը՝ հանուն իր հարազատ օլիգարխների կարող է «Կարֆուրի» համար խոչընդոտներ ստեղծել սահմանի վրա: Բայց դա միայն առաջին հայացքից: «Կարֆուրի» հետ նման «կատակները» չեն անցնում: Միակ ելքն այն է, որ ինչ-որ ձևով խոչընդոտվի «Կարֆուրի» հայտնվելը Հայաստանում: Եվ ահա, «ՀԺ»-ին հասած տեղեկությունների համաձայն, մեր օլիգարխները և իշխանությունն այդ հարցում արդեն հաջողության են հասել՝ «Կարֆուրը» որոշել է Հայաստանում գործունեություն չծավալել: Թե ինչպես են դա արել, մանրամասներն առայժմ հայտնի չեն: «Կարֆուրի» մտափոխվելու վերաբերյալ լուրերը ճշտելու նպատակով «ՀԺ» թղթակիցը դիմեց «Դալմա գարդեն մոլ» համալիրի տնօրինությանը, որտեղից, սակայն, որևէ մեկնաբանություն չտվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում