Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գագիկ Ջհանգիրյանի դստեր պատճառով թիվ 139 դպրոցում կրքերը հանդարտվել են, բայց չեն մարել

Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում ուսումնական տարին թեև գործադուլով մեկնարկեց, սակայն հիմա համեմատական անդորր է:

Նախկին տնօրեն Երվանդ Սարգսյանը հուլիսի 15-ին աշխատանքից ազատվել էր առողջական խնդիրների պատճառով: ԿԳ նախարարի հրամանով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված դպրոցի փոխտնօրեն Հերմինե Դավթյանը տարեսկզբին անակնկալի էր եկել, երբ հրավիրել էին ԿԳ նախարարություն և ծանոթացրել նախարարի հրամանով դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատարի՝ Կլարա Ջհանգիրյանի հետ: Վերջինս Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է, ով, Հերմինե Դավթյանի խոսքով, գալիս է դպրոց թիկնապահով և սպասարկվող մեքենայով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հերմինե Դավթյանը նշեց, որ հիմա տնօրենի պաշտոնակատար Կլարա Ջհանգիրյանը գալիս է դպրոց, բայց դեռ ամեն ինչ խմորման մեջ է: Հոկտեմբերի 27-ին կկայանա դպրոցի տնօրենի մրցույթ, իսկ փոխտնօրենը մտահոգություն ունի:

«Ես ինքս թույլ չտվեցի շարունակել դասադուլը, քանի որ իսկապես տհաճ վիճակ էր, ես ինքս իմ տեղը չէի գտնում, երեխաները մեղք չունեին այդ ամենի համար, պահել երեխաներին այդքան ժամ դպրոցում անգործ, այդ մոտեցումը ճիշտ չէր, ես ինձ վատ էի զգում, և ամեն մի երեխայի համար դողում էինք, Աստված չաներ մի դեպք լիներ, ես չէի ուզի այդ մեթոդով»,- հավելեց Հերմինե Դավթյանը:

Նա նշեց, որ իր մեջ վիրավորանքն է խոսում, որ շուրջ 23 տարի աշխատել է 139 դպրոցում, 28 տարի փոխտնօրեն է աշխատել, և հիմա իր մեջ վիրավորանքն է խոսում:

«Աշխատանքից հետո օրը վերջացել էր, հինգին ինձ զանգահարեցին կանչեցին նախարարություն, չասացին պատճառը, գնացի տեսա՝ ինքը նստած էր, և իբրև թե ես երկու աշխատանք եմ կատարում, որոշել են ինձ օգնել, ընդամենը դա, բայց ասում էին, որ շատ գոհ են եղել իմ աշխատանքից, շատ ոգևորված են եղել»,- նշեց փոխտնօրենը:

Եթե մի քիչ գոնե 50 տոկոս ինձ մրցակից տեսնեի, հանգիստ կլինեի, ես էլ իմ տեղում կաշխատեմ, բայց նա մինչև հիմա որևէ ժողով չի արել, այն ժամանակ կաբինետից դուրս չէր գալիս, հիմա էլ դրսից ներս չի մտնում, թիկնապահով և պադավատով գալիս է, իր համար գնում է, երբ իրեն է հարմար, ինքը դժվար թե այս հինգ տարվա ընթացքում տնօրեն դառնա, եթե նույնիսկ լավ աշխատի»,- ասաց փոխտնօրենը:

Նրա դիտարկմամբ՝ Կլարա Ջհանգիրյանին այս պաշտոնին բերելն ավելի բարձր օղակների գործն էր, ոչ թե նախարարության, քանի որ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր հարցազրույցում նշեց, որ ինքը բարձր է գնահատում իր աշխատանքը, և ինչպես եղավ, որ հանում են մեկին, դնում մյուսին, որի համար այդ ոլորտը հասանելի չէ: Կլարա Ջհանգիրյանն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և քրեական իրավունքի մասնագետ է: Եվ թեև տնօրենի պաշտոնակատար է, բայց, ինչպես Հերմինե Դավթյանը նշեց, իրեն արդեն տնօրեն է կոչում:

«Աշխատանքի գալիս է, բայց դա դեռ չի նշանակում, որ աշխատանքը կոլեկտիվի հետ ստացվում է»,- նկատեց նա՝ թեև մրցակից չի տեսնում իրեն, բայց այնուամենայնիվ, մտահոգված է, քանի որ նա Ջհանգիրյանի դուստրն է:

Իսկ մանկավարժներից մի քանիսը ոչ թե մտափոխվել են, այլ վախենալով, որ ինքը Ջհանգիրյանի աղջիկն է և կհաստատվի տնօրենի պաշտոնում, այսօր հացի խնդիր է, բայց հիմնականում մարդիկ նույն վիճակում են: Թեև արդեն քանի օր է՝ աշխատում է, բայց որևէ ժողով չի անցկացրել, ո՛չ դասղեկների, ո՛չ ուսմասվարների, ոչ մեթոդմիավորման նախագահների, և չկա հոգեկան կապ դպրոցի և տնօրենի պաշտոնակատարի միջև:

Մրցույթի բախտը, նրա խոսքով, որոշում են ութ հոգի, որոնցից չորսը դպրոցի ներկայացուցիչներ են, երեքը՝ նախարարության, մեկը՝ քաղաքապետարանի, ընդ որում՝ դպրոցի երկու ներկայացուցիչների երեխաները շատ տարիներ առաջ լքել են դպրոցը: Ավելին՝ հուլիսի 15-ին է նախկին տնօրենը հեռացել աշխատանքից, օրենքով երեք ամիսը ավարտվում է հոկտեմբերի 15-ին. «Մեկ ժամ այն կողմ մենք իրավունք չունեինք մրցույթ հայտարարելու, արդեն կարգը խախտված է, քանի որ հոկտեմբերի 27-ին են մրցույթ հայտարարելու»,- հավելեց նա:

Մրցույթի ճակատագիրը փոխտնօրենն այս պահին անորոշ է համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում