Lifenews-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ Ռոնալդուն կասկածվում է իր ընկերուհուն՝ Իրինա Շեյկին, հայտնի մոդել և քաղաքական գործիչ Նիկոլ Մինետիի հետ դավաճանության մեջ:
Հաղորդման համաձայն՝ հարձակվողը գիշերել է իտալացու հետ: Նրանք սկզբում հանդիպել են ռեստորանում, ճաշել միասին, ապա գնացել են հյուրանոց ու գիշեր անցկացրել:
Նշենք, որ Իրինա Շեյկն այժմ Մայամիում է: Այս դեպքի առթիվ նրա ռեակցիայի մասին հրապարակում դեռևս չկա:










































