Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

2013 թ. ԱՄՆ-ը նախատեսում է 633 միլիարդ դոլար հատկացնել պաշտպանության ծախսերի համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2013 թ. ռազմական ծախսերի մասին օրինագիծը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, օրինագիծը նախատեսում է ռազմական ծախսերիհամար հատկացնել 633 միլիարդ, ինչը 1.7 միլիարդ դոլարով ավելի շատ է, քան խնդրել էր ԱՄՆ-ի վարչակազմը:

Փաստաթղթի համաձայն՝ 528 միլիարդ դոլար հատկացվելու է Պետագոնի կարիքների, 17 միլիարդ դոլարը՝ էներգետիկայի նախարարության ռազմական ծրագրերի , իսկ 89 միլիարդ դոլարը՝ արտերկրում, այդ թվում՝ Աֆղանստանում ռազմական գործողություններ անցկացնելու համար:

Օրինագիծը նախատեսում է Աֆղանստանից դուրս բերել ԱՄՆ-ի զորքերը, ստեղծել նոր տեսակի զինամթերքներ և 1.7%-ով բարձրացնել զինվորականների աշխատավարձները:

Փաստաթուղթը պարունակում է մի շարք ուղղումներ, որոնցից մեկն արգելում է Պենտագոնին համագործակցել «Ռոսոբորնէքսպորտ»-ի հետ այն կապակցությամբ, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Սիրիային: Մեկ այլ ուղղում պահանջում է, որպեսզի պաշտպանության նախարարությունը Կոնգերսին հայտնի, թե արդյոք ԱՄՆ-ը կարո՞ղ է Սիրիայում թռիչքազերծ գոտի հաստատել, և Պենտագոնին պարտավորեցնում է օրենսդիրներին ներկայացնել Դամասկոսում գործող վարչակարգի հանդեպ հավանական գործողությունների տարբերակներ:

Օրենսդրության որոշ դրույթներ առաջացրել են Սպիտակ տան դժգոհությունը, որը նախազգուշացրել է, որ Օբաման կարող է օգտվել վետոյի իրավունքից: Նախագահին նախևառաջ դուր չի եկել օրինագծի որոշումը, որի համաձայն՝ սահմանափակվելու է ԱՄՆ-ի հատուկ բանտերում, այդ թվում՝ Գուանտանամոյի բազայում ահաբեկչության մեջ կասկածվող անձանց պահելու իր իրավունքը: Օբաման դժգոհ է մնացել նաև Իրանի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու փորձից:

Հաջորդ քայլը Սենատում քվեարկությունն է, որից հետո օրինագիծը կփոխանցվի նախագահի հաստատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում