Ավելի քան 13 000 օտարերկրացի զինյալ-ահաբեկիչ կռվում է «Իսլամական պետության» և «Ֆրոնտ ան-Նուսրայի» կողմից: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Ալ-Քաիդայի» նկատմամբ ՄԱԿ-ի մոնիթորինգի խմբի գնահատմամբ՝ ավելի քան 13 000 օտարերկրացի զինյալ-ահաբեկիչ ՄԱԿ-ի անդամ 80 երկրից միացել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» և «Ֆրոնտ ան-Նուսրային»: Երկարաժամկետ հեռանկարում ահաբեկիչների համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե հրթիռների ուժերն է, այլ ընդգրկուն քաղաքականությունը»,- ասել է Պան Գի Մունը:










































