Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ադրբեջանում տրվել է Հայաստանը շրջանցող հերթական էներգետիկ նախագծի մեկնարկը. «Ազատություն»

Շրջադարձային կետ Եվրոպայի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցության պատմության մեջ․ այսպես են բնութագրում այն իրադարձությունը, որ տեղի ունեցավ երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին, Բաքվից ոչ հեռու գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում:

«Ազատության» փոխանցմամբ՝ այստեղ մի շարք պետությունների նախագահների և վարչապետերի մանակցությամբ կայացավ Հայաստանն ու Ռուսաստանը շրջանցող հերթական էներգետիկ նախագծի` «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը:

Խողովակաշարի շինարարարության մեկնարկն ազդարարող այս արարողությանը տանտիրոջից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից բացի ներկա էին Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի` British Petroleum-ի ղեկավար Ռոբերտ Դադլին:

Ինչպես և կասպիական էներգակիրների եվրոպական շուկա արտահանման նախորդ բոլոր ծրագերի դեպքում, այս անգամ էլ առանցքային դերատարությունը վերապահված է Վրաստանին: Այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում նշում էր․ – «Վրաստանը այս նախագծի գլխավոր մասնակիցներից է և ամենամեծ ավանդ ներդնող կողմերից մեկը: Այս նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիարդ դոլար: Այդ գումարի մի մասը` մոտ 2 միլիարդ դոլարը ուղղակիորեն ներդրվելու է Վրաստանում` նպաստելով հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, 21-րդ դարին հարիր այս ծրագիրը և դրանում մեր երկրի մասնակցությունը մեկ անգամ ևս վկայում են` Վրաստանը կայուն տարանցիկ պետություն է»:

«Հարավային գազային միջանցքը» կառուցվելու է արդեն իսկ գործող Բաքու – Թբիլիսի – Էրզրում գազատարին զուգահեռ: Ադրբեջանով անցող խողովակաշարը Վրաստանի Գարդաբանիի շրջանում կմիանա պոմպակայանին, և արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարով Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կտեղափոխվի Թուրքիա: Այս երկրի տարածքում կառուցվելիք մեկ այլ հզոր խողովակաշար էլ` Տրանս-Անատոլիական գազատարը՝ TANAP-ը կասպիական գազը կարտահանի դեպի Հարավային Եվրոպայի շուկաներ` Հունաստան, Բուլղարիա, Ալբանիա և Իտալիա: British Petroleum նավթային ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլիի խոսքով` «Հարավային գազային միջանցքի» ընդհանուր երկարությունը 3 հազար 600 կիլոմետր է կազմելու:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում